00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փորձագետ. Տրանսաերոյի հետ կապված իրավիճակը Հայաստանում կհանգեցնի տոմսերի թանկացման

© Sputnik / Кирилл Каллиников / Անցնել մեդիապահոցОфис авиакомпании "Трансаэро" в Москве на Зубовском бульваре
Офис авиакомпании Трансаэро в Москве на Зубовском бульваре - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի քաղավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Ռուբեն Գրձելյանն իր հերթին նշեց, որ «Տրանսաերոն» շարունակում է Հայաստանում կատարել հանձն առած պարտականությունները

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. «Տրանսաերոյի» բաժնետոմսերի 51 տոկոսի վաճառքը S7 ավիափոխադրողին կհանգեցնի Հայաստանում ավիատոմսերի թանկացման, Sputnik Արմենիա պորտալին ասաց Հայաստանի հասարակական խորհրդի ավիացիայի ենթահանձնաժողովի անդամ Լևոն Ղազարյանը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ S7 ավիափոխադրողների խմբի բաժնետեր Վլադիսլավ Ֆիլևը «Տրանսաերո» ավիաընկերության բաժնետոմսերի 51 տոկոսը գնելու մասին համաձայնագիր է ստորագրել:


«Նույնիսկ եթե «Տրանսաերոյի» պարտքերի մարման ժամանակացույց մշակվի, միևնույն է, այդ ընկերությունները պետք է աշխատեն ոչ միայն պլյուսով, այլև մեծ պլյուսով: Շահույթը պետք է այնքան մեծ լինի, որ նրանք կարողանան ընկերության պարտքերը մարել: Սա նշանակում է, որ տոմսերի գները կթանկանան: «Տրանսաերոն» և «S7»-ը չեն կարողանա մրցունակ ցածր գներ առաջարկել հայկական հատվածին», — ասաց Ղազարյանը:


Նրա խոսքերով` դրանից կօգտվի նաև «Աերոֆլոտը», որը մյուս փոքր կազմակերպությունների հետ զբաղեցնում է թռիչքների հայ-ռուսական շուկայի մոտ 70%-ը:


«Ինչու՞ նա պետք է ցածր գներով տոմսեր վաճառի, եթե նրա հիմնական մրցակիցը նույնն անել չի կարող: Կբարձրանան ոչ միայն տոմսերի, այլև օդային բեռնափոխադրումների գները: Նրա խոսքերով` ավիատոմսերի գների թանկացում սպասվում է արդեն նոյեմբերին, թեև «Տրանսաերոյի» կրած դժվարություններից հետո տոմսերի գների փոփոխությունն արդեն նկատելի էր», — նշեց Ղազարյանը:


Հայաստանի քաղավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Ռուբեն Գրձելյանն իր հերթին նշեց, որ «Տրանսաերոն» շարունակում է Հայաստանում կատարել հանձն առած պարտականությունները:


«Արտասահմանյան ընկերությունների միջև գործարք է տեղի ունենում, որը մեզ հետ անմիջականորեն կապ չունի: «Տրանսաերոն», ինչպես և մյուս կազմակերպությունները, որոնք Հայաստանում իրականացնում են ավիատոմսերի վաճառք, գտնվում են համապատասխան վերահսկողության տակ և կատարում են իրենց վերցրած պարտավորությունները», — ասաց Գրձելյանը` մեկնաբանելով ընկերության 51% բաժնետոմսերի վաճառքը:


Գրձելյանի խոսքերով` եթե «Տրանսաերոյի» հանձն առած պարտավորությունների կատարման հարցում խնդիրներ առաջանան, ապա ՔԱԳՎ-ն ստիպված կլինի միջամտել:

«Ներկա պահին որևէ բողոք մեզ չի ներկայացվել: Կարծում եմ` այս պահին ամեն ինչ նորմալ է ընթանում», — ասաց Գրձելյանը:

«Տրանսաերո» ընկերության ընդհանուր պարտքը լիզինգային պարտավորությունների հետ միասին կազմում է շուրջ 250 մլրդ ռուբլի: «Տրանսաերոյի» ՎՏԲ-ին պարտք է 12 մլրդ ռուբլի, Գազպրոմբանկին` 7,9 մլրդ ռուբլի, Սբերբանկին` 6 մլրդ ռուբլի:

Լրահոս
0