ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի- Sputnik. Ամերիկյան USS Ross (DDG 71) ականակիր նավը հաջողությամբ որսացել է Ատլանտյան օվկիանոսի հյուսիսային մասում անցկացված զորավարժությունների ընթացքում արձակված բալիստիկ հրթիռը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ԱՄՆ ռազմածովային ուժերին: Առաջին անգամ ամերիկյան հրթիռների գործողության շառավղի սահմաններից դուրս գործարկվել է SM-3 Block IA կառավարվող հրթիռը: Հեբրիդյան կղզիների զորավարժարանից գործարկվել է նաև փոքր հեռավորության Terrier Orion բալիստիկ հրթիռը:
Եվրոպայում ՆԱՏՕ-ի հակահրթիռային համակարգ ստեղծելու որոշումն ընդունվել է 2010թ.-ին Լիսաբոնում անցկացված գագաթնաժողովի ժամանակ: Իսպանիայի կառավարությունը 2012թ.-ի հոկտեմբերին թույլ է տվել ԱՄՆ-ին իսպանական Ռոտա ռազմածովային բազա ուղղորդել չորս ռազմանավ: Բազա է բերվել ամերիկյան չորս ականակիր (USS Porter, Donald Cook, Ross և Carney):
ԱՄՆ-ն առաջին անգամ ՀՀՊ համակարգ է փորձարկել Եվրոպայում
09:37 21.10.2015 (Թարմացված է: 11:04 21.10.2015)
Բաժանորդագրվել
Կառավարվող հրթիռի գործարկումն իրականացվում է Հեբրիդյան կղզիներում գտնվող զորավարժարանից