00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:26
34 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
46 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
13:08
8 ր
«Հայաստանը»՝ պաշտոնանկությունների մասին
13:16
1 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:24
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:51
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Վերադարձի» 8-րդ փառատոնը նվիրվում է Հայոց մեծ եղեռնի 100-րդ տարելիցին

© Sputnik / Asatur YesayantsГлавный художественный руководитель и дирижер Национального камерного оркестра Армении Ваан Мартиросян, пианистка Светлана Навасардян и композитор Тигран Мансурян. Фестиваль классической музыки "Возвращение"
Главный художественный руководитель и дирижер Национального камерного оркестра Армении Ваан Мартиросян, пианистка Светлана Навасардян и композитор Тигран Мансурян. Фестиваль классической музыки Возвращение - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Փառատոնը ստեղծվել է հստակ առաքելությամբ՝ համայն հայության ուշադրությունը հրավիրել հայրենադարձության խնդրին և տուն բերել միջազգային բեմերում հանդես եկող հայ երիտասարդներին: Փառատոնի ինֆորմացիոն հովանավորներից է նաև Sputnik Armenia-ն:

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի- Sputnik. «ՕՐ ԱՌԱՋԻՆ». Հոկտեմբերի 19-ին Արամ Խաչատրյանի անվան մեծ համերգասրահում մեկնարկեց «Վերադարձի» դասական երաժշտության 8-րդ փառատոնը:

Վահան Մարտիրոսյանի տպավորիչ ելույթին հաջորդեց տաղանդաշատ դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանի բեմելը:  Այս անգամ «անուրանալի անհատականությունը», ինչպես նրան անվանում են երաժշտական աշխարհում, կատարեց Տիգրան Մանսուրյանի «Ֆանտազիան»: Մաեստրոն, հմայված հայուհու անզուգական կատարմամբ և լսելով իր ստեղծագործության ամենագեղեցիկ մատուցումներից մեկը, ելույթի ավարտից անմիջապես հետո բեմ բարձրացավ և գրկախառնվեց Նավասարդյանի հետ:

© Sputnik / Асатур Есаянц«Վերադարձի» 8-րդ փառատոն
Фестиваль классической музыки Возвращение - Sputnik Արմենիա
«Վերադարձի» 8-րդ փառատոն


Մինչ օրս «Վերադարձը» հավատարիմ է հայազգի երաժիշտների հայրենադարձությանը նպաստելու իր առաքելությանը, դա է փաստում փառատոնի համահիմնադիր Մարիամ Շահինյանը՝ նշելով, որ տարեցտարի ավելանում է «վերադարձողների» թիվը. «Այժմ մենք ունենք բավականին հագեցած ցուցակ, որտեղ մեծ թվով հայազգի երաժիշտներ հերթի մեջ են և մեծ խանդավառությամբ են ընդունում մեր հրավերը»:


Սակայն կա ևս մեկ պատճառ, որը ստիպում է արտերկրում փայլող հայ երաժիշտներին վերադառնալ իրենց արմատներին. «Բեմելը արտերկրում այլ զգացողություն է, իսկ բեմելը Հայաստանում, հայրենիքում՝ մեկ այլ, սա «բացարձակ հաշվետվություն» է», — նկատեց Շահինյանը:

© Sputnik / Асатур ЕсаянцԴաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյան
Пианистка Светлана Навасардян. Фестиваль классической музыки Возвращение - Sputnik Արմենիա
Դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյան


Այս տարվա փառատոնը կրկնակի իմաստավորված է, քանի որ նվիրվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: «Վերադարձի» 8-րդ փառատոնը նախորդներից կտարբերվի նաև յուրօրինակ նորամուծությամբ. հայ երիտասարդ դասականներից ու նրանց օտարազգի հասակակիցներից բաղկացած կվինտետը հանդես կգա «Վերադարձի» կվինտետ անվան տակ:

Փառատոնային միջոցառումների շարքը կտևի մինչև նոյեմբերի 7-ը, և համերգների ընթացքում հայ հանդիսատեսին կներկայացվեն դասական երաժշտության տարբեր ուղղություններ ու ժամանակաշրջաններ ընդգրկող ստեղծագործություններ: Փառատոնին մասնակցելու են հայ և այլազգի երաժիշտներ Հայաստանից, Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայից, Ճապոնիայից և Բելգիայից:

© Sputnik / Асатур ЕсаянцԴաշնակահարուհի Անի Բատիկյան
Скрипачка Ани Батикян из Велокобритании. Фестиваль классической музыки Возвращение - Sputnik Արմենիա
Դաշնակահարուհի Անի Բատիկյան


Հաջորդ համերգը կկայանա հոկտեմբերի 24-ին` Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Ֆրանսիայում ապրող և ստեղծագործող տաղանդաշատ ջութակահար և դիրիժոր Հայկ Դավթյանի շուրջ համախմբված «Նաիրի» լարային կվինտետը անվանի մեցցո սոպրանո Աննա Մայիլյանի հետ հանդես կգա Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հատուկ ծրագրով:

© Sputnik / Асатур ЕсаянцԿոմպոզիտոր Տիգրան Մանսուրյան
Композитор Тигран Мансурян.  Фестиваль классической музыки Возвращение - Sputnik Արմենիա
Կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյան

 

Լրահոս
0