ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի- Sputnik. Օլիմպիական կրկնակի չեմպիոն, գեղասահքի աստղ Եվգենի Պլյուշչենկոն ժամանել է Հայաստան:
Ռուս հայտնի գեղասահորդը Հայաստան է ժամանել մասնակցելու «Սառույցի արքաներ» մեծ շոուին, որը տեղի կունենա նոյեմբերի 20-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամեգային համալիրում:
Իր Instagram-ում ռուս գեղասահորդն արդեն հասցրել է լուսանկարներ տեղադրել և իր երկրպագուներին պատմել, թե ինչպես է զբոսնել գիշերային Երևանով: «Ահա և ես Հայաստանում եմ: Նախապատրաստում ենք «Սառույցի արքաներ» շոուն: Շատ շուտով` նոյեմբերի 20-ին, Երևանում ես ելույթ կունենամ և իմ սահքով կուրախացնեմ ձեզ», — իր լուսանկարը մակագրել է գեղասահորդը:
Նախագծի շրջանակում նաև Երևան կգան օլիմպիական չոմպիոններ Իրինա Սկուցկայան և Բրիան Ժուբերը:
Շոուի հատուկ հյուրերը կլինեն երգիչներ Հայկոն և Վախթանգը: Շոուն սառցե ներկայացումների հայտնի պրոդյուսեր Արի Զաքարյանը ստեղծել է հատուկ Հայաստանի համար:
Գեղասահորդ Եվգենի Պլյուչշենկոն ժամանել է Հայաստան
© Sputnik / Александр Вильф / Անցնել մեդիապահոցЦеремония открытия чемпионата мира по фигурному катанию в Шанхае
© Sputnik / Александр Вильф
/ Բաժանորդագրվել
Իր Instagram-ում ռուս գեղասահորդն արդեն հասցրել է լուսանկարներ տեղադրել և իր երկրպագուներին պատմել, թե ինչպես է զբոսնել գիշերային Երևանով