00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պողոսյան. Երբ ՆԱՏՕ-ն ՌԴ-ից ներողություն է պահանջում, նույնը պետք է ստիպի նաև Թուրքիային

© Sputnik / Юрий Сомов / Անցնել մեդիապահոցСимвол НАТО в Брюсселе
Символ НАТО в Брюсселе - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հոկտեմբերի 6-ին և 7-ին թուրքական մարտական ուղղաթիռները խախտել են Հայաստանի օդային տարածքը

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի – Sputnik. Երբ ՆԱՏՕ-ն պահանջում է, որ Ռուսաստանը Թուրքիայի օդային տարածքը խախտելու համար ներողություն խնդրի Դաշինքի անդամից, ապա նույնը պետք է պահանջի Թուրքիայից, քանի որ նա էլ իր հերթին խախտել է Հայաստանի օդային տարածքը, Sputnik Արմենիա պորտալին ասաց ՀՀ ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը:

ՆԱՏՕ-ն պնդում է, որ ռուսական Սու-30 և Սու-24 ինքնաթիռները հոկտեմբերի 3-ին և 4-ին խախտել են Թուրքիայի օդային տարածքը: ՌԴ ՊՆ-ն երկուշաբթի հայտնել է, որ հոկտեմբերի 3-ին ռուսական Սու-30 ինքնաթիռը անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով մի քանի վայրկյանով մուտք է գործել թուրքական օդային տարածք:

«Ես Դաշինքի գլխավոր քարտուղարին հարց եմ ուղղել Հայաստանի օդային տարածքը խախտելու մասին և պատասխանի եմ սպասում: Կառույցը, որն ամեն օր խոսում է այն մասին, թե չի կարելի Դաշինքի երկրների սահմանները խախտել, պետք է արձագանքի ՆԱՏՕ-ի անդամի նման քայլին», — ասաց Պողոսյանը:

Պողոսյանը Հայաստանի ԱԺ պատվիրակության կազմում մասնակցել է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանին, որը հոկտեմբերի 9-12-ն անցկացվել է Նորվեգիայում: Նա այդ հարցը գրավոր տեսքով հղել է նաև Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրային:

Նրա խոսքով` այդ ժամանակաշրջանում հայկական մամուլի որոշ հրապարակումներում նշվում էր, որ Հայաստանի օդային տարածքի խախտումը ՆԱՏՕ-ի պատասխանն էր Ռուսաստանին:

Ինչպես տեղեկացվել էր ավելի վաղ, հոկտեմբերի 6-ին և 7-ին թուրքական մարտական ուղղաթիռներն Արմավիրի կողմից մտել էին Հայաստանի օդային տարածք և 2-4 րոպե մնացել Հայաստանի երկնքում: Հայաստանի քաղավիացիայի գլխավոր վարչության տվյալով` թուրք կարգավարը պատասխանել էր, որ դա տեղի է ունեցել եղանակային վատ պայմանների հետևանքով:

«ՆԱՏՕ-ն պետք է բացատրի, որ որևէ կապ չունի այս միջադեպի հետ և որ մեղավորը  Թուրքիան է: Միայն այդ հարցի պատասխանն է պետք: Եթե ՆԱՏՕ-ն կապ չունի, ապա այս հարցը չի քննարկվի Ռուսաստան-ՆԱՏՕ հարաբերությունների համատեքստում, այլ կդիտարկվի Ռուսաստան-Հայաստան-Թուրքիա ձևաչափում», — ասաց Պողոսյանը:

Լրահոս
0