00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանը կաջակցի ՌԴ-ում Միջխորհրդարանական միության վեհաժողով անցկացնելու առաջարկին

Բաժանորդագրվել
Հայ խորհրդարանականները կողմ են, որ 2016 կամ 2017 թվականներին Ռուսաստանում անցկացվի Միջխորհրդարանական միության հերթական վեհաժողովը

ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik. Միջխորհրդարանական միության (ՄԽՄ) 133-րդ վեհաժողովում Հայաստանի խորհրդարանականների պատվիրակությունը կսատարի ռուսական կողմի մի շարք նախաձեռնությունները, որոնց թվում են ՄԽՄ-ում ռուսաց լեզվի կարգավիճակի բարձրացման և ՄԽՄ-ի հաջորդ վեհաժողովը Ռուսաստանում անցկացնելու հարցերը, ՌԴ պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը:

Սահակյանը հանդիպման ընթացքում խոսել է երկու երկրների խորհրդարանականների համագործակցության արդյունավետության և միջազգային միջոցառումների շրջանակում երկկողմ կապերի հաճախականության մասին:

«Մեզ տեղեկացրել են, որ ցանկանում են ռուսաց լեզուն միջխորհրդարանական միությունում պաշտոնական կամ գործնական լեզու ընդունել: Եվ ես կարծում եմ, որ մենք հաճույքով կաջակցենք այդ նախաձեռնությանը», — հայտնել է Սահակյանը:

Հայաստանի ԱԺ խոսնակն ավելացրել է, որ հայ խորհրդարանականները կողմ են, որ Միջխորհրդարանական միության հերթական վեհաժողովն անցկացվի  Ռուսաստանում: Այս առաջարկությամբ հանդես էր եկել Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն: Սահակյանը նաև նշել է, որ հայ խորհրդարանականների պատվիրակությունը կաջակցի ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողվի կարգավիճակը ՄԽՄ ասոցացված անդամ բարձրացնելու նախաձեռնությանը:

Սահակյանը համոզված է, որ երկու երկրների խորհրդարանները պետք է ավելի սերտ համագործակցեն  միջազգային խնդիրների հետ կապված իրենց դիրքորոշումները համակարգելու համար: Հայկական պատվիրակությունը կարծում է, որ խորհրդարանականների դեմ կիրառվող պատժամիջոցները հակասում են ժողովրդավարական սկզբունքներին: Հայ պատգամավորներն անընդունելի են համարում երկրի նկատմամբ որևէ պատժամիջոցի կիրառումը:

Նարիշկինը ՀՀ ԱԺ ղեկավարին շնորհակալություն է հայտնել աջակցության համար:


Լրահոս
0