00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Աղասի Թավադյան
Իրանից ՀՀ ներկվող ապրանքներն էժանանում են, ՀՀ–ից Իրան արտահանվողները` թանկանում. Աղասի Թավադյան
09:05
5 ր
Տաթևիկ Վաթյան
Երեխաներին ուշ դպրոց տանելու տենդենցը վտանգավոր է. Տաթևիկ Վաթյան
09:11
9 ր
Տաթևիկ Հովակիմյան
Անկայուն նյարդային համակարգ ունեցող անձանց կարող են դիտվել սրացումներ. Տաթևիկ Հովակիմյան
09:22
5 ր
Ուղիղ եթեր
09:27
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
3 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:16
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
11:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հանքավանով`անհայտություն կամ զգուշացեք`չխաբեն

© SputnikБилет в гостиницу "Овит" в Анкаване
Билет в гостиницу Овит в Анкаване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Այսպիսի մի կտրոն մի օր հայտնվեց տիկին Ռոզայի ձեռքում, ու նա չգիտեր` ինչ անի դրա հետ

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի – Sputnik. Այսպիսի մի կտրոն մի օր հայտնվեց տիկին Ռոզայի ձեռքում, ու նա չգիտեր` ինչ անի դրա հետ: Պարզվեց, որ այդ կտրոնի համար պիտի վճարեր 600 դրամ: Երբ այդ անել հրաժարվեց, կտրոնը բերած անհասկանալի արտաքինով կինն անցավ վիրավորանքների ու գոռոցների: Բնականաբար, այդ կինը կորզեց անհրաժեշտ 600 դրամն ու իրենից գոհ հեռացավ:

Հեռախոսազանգն ու 600 դրամ սակագինը, հաստատ, շատերին շատ բան հիշեցրին: Չկա երևանյան մի բնակարան, որ այդպիսի զանգեր ստացած չլինի: Տարիներ առաջ մեզ հեռախոսով առաջարկում էին ամսագրեր գնել: Երբ դրանք այլևս չսպառվեցին, անունը դրեցին <<բարեգործություն>> ու այդ կերպ փորձեցին իրացվել: Հիմա, երբ այս տարբերակն էլ չի աշխատում, ուրիշ բան են մտածել:

Խոհարարական, մանկական, նորաձևության մասին գրքույկ-ամսագրերի տարատեսակ հրատարակիչների կողքին նոր անհատ ձեռնարկատերեր են հայտնվել: Հայտարարում են, թե իբր հեռախոսահամարը շահել է զեղչ Հայաստանյան որևէ հանգստյան տանը, բայց 600 դրամը ստանալուց հետո` դժվար է ասել`որտեղ կհայտնվի, օրինակ, Հանքավան ուղևորվող քաղաքացին:

Նախորդ օրը Ռոզա Աբրահամյանին էր զանգահարել բարեհամբույր ձայնով մի աղջիկ, ասել, թե իբր նրա հեռախոսահամարը շահել է: Շահումը Հանքավանի <<Հովիտ>> հանգստյան տանը 12000 դրամի փոխարեն 7800-ով հանգստանալու հնարավորությունն է, բայց դա միայն այն դեպքում, եթե կտրոնը գնի 600 դրամով: Երևանի բնակչուհին կտրոնը գնել չէր ցանկացել:

Իսկ կտրոնը շատ բան պարզեց: Կտրոնի ստորին հատվածում հեռախոսահամար կա` տրամադրողներինն է: Նեկայացա որպես հաճախորդ ու խնդրեցի տալ նշված` Հանքավանի  <<Հովիտ>> հանգստյան տան հեռախոսահամարը: Զանգիս պատասխանեց այդ հաստատության տնօրենը` Ալբերտ անունով: Պարզվեց` նշված հանգստյան տունը հիմա չի գործում` ջեռուցում չունի: Վերաբացվելու է միայն հաջորդ տարվա մայիսին: Սա այն դեպքում, երբ ուշադրություն` կտրոնի վրա նշված է` առաջարկն ուժի մեջ է մինչև 2016 թվականի հունիս: Այսինքն` գործնականում որևէ հաճախորդ այս կտրոնից օգտվել չի կարող: Կտրոնը քաղաքացիների վզին փաթաթողները պնդեցին, թե զգուշացրել են, որ հանգստայն տունը չի գործում: Համաձայնեք, չափազանց անտրամաբանական կլիներ, եթե մարդը 600 դրամով գներ մի բան` ոչ մի բանի համար:

Ինչևէ, որոնումներս հասցրին <<Լիլիթ Պետրոսյան>> ԱՁ: Լիլիթ Պետրոսյանն ինձ հետ զրույցում պնդեց, որ նշված հեռախոսահամարից կտրոն գնելու ցանկություն հայտնել են: Խոստովանեց, որ հեռախոսահամարն ու հասցեն էլ տվյալների իրենց բազայից են վերցրել, երբ նույն հասցեին ժամանակին ամսագրեր են առաքել: Խոստացավ նաև պատժել անպարկեշտ արտահայտություններով հաճախորդներին վիրավորող կտրոն բաժանող կնոջը:

Նկատենք, Քանաքեռ-Զեյթուն համայնքի նույն շենքում այդ օրը շահել էին բոլոր նրանց հեռախոսահամարներն, ովքեր ժամանակին դժբախտություն էին ունեցել կապ ունենալ հեռախոսաառևտրային այս ցանցի հետ: Համաձայնեք` վատ հնարք չէ մարդկանց գրավելու համար: Իսկական գերշահույթ: Մեկ կտրոնի տպագրությունն արժե առավելագույնը 10 դրամ:

Զանգահարողները պնդում են, որ աշխատում են օրինական դաշտում, ոստիկանության թույլտվությամբ, համապատասխան գրանցումներով և այլն: Գուցե համապատասխան մարմիններն իսկապես աշխատեն նրանց հետ:

Դիանա Մխիթարյան

Լրահոս
0