ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի – Sputnik. Գիտական տվյալները վերլուծելու համար արհեստական ինտելեկտի համակարգ է մշակվել, որը շատ հարցերում գերազանցում է մարդու կարողությունները, հայտնում է Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի մամուլի ծառայությունը (MIT):
Մասնագետները պնդում են, որ սարքը բեկումնային կլինի, քանի որ իրենց ստեղծած արհեստական ինտելեկտը տեղեկատվությունը վերամշակելու համար կարողանում է ճիշտ ալգորիթմ ընտրել ընդամենը 8-12 ժամում, այն դեպքում, որ գիտնականները նույն գործն անում են մեկ ամսում:
Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի մասնագետները մշակել են յուրահատուկ «ինքնուսուցանող» ալգորիթմ, որը կարողանում է արագ ուսումնասիրել տեղեկատվական բազան` որպես կողմնորոշիչ ընտրելով տվյալների յուրահատկությունն ու դրանց միջև եղած հնարավոր կապերը:
Հոդվածի հեղինակներն իրենց ստեղծածը փորձարկելու համար սարքին անվանում են տվել և այն դարձրել մի մրցույթի մասնակից, որին, բացի համակարգիչներից, մասնակցել է նաև գիտնականների 900 խումբ: Մրցույթին մասնակցող գիտնականները զբաղվում են տվյալների վերլուծությամբ և բարդ հարցերի ինտուիտիվ պատասխաններ փնտրելով:
Սարքը հայտնվել է մասնակիցների առաջին եռյակում և ավելի լավ արդյունք արձանագրել, քան գիտնականների 615 թիմերը:
Համակարգն իր առջև դրված խնդիրները լուծել է ընդամենը մեկ օրում, այն դեպքում, որ տվյալները վերլուծելու համար մարդկանց մեկ ամիս ժամանակ էր տրվել:
Նոր ստեղծված արհեստական ինտելեկտը գերազանցում է մարդուն
12:49 20.10.2015 (Թարմացված է: 15:03 20.10.2015)

© Photo : Robina Weermeijer
Բաժանորդագրվել
Համակարգը կարողանում է տեղեկությունները մշակել և մարդուց արագ կողմնորոշվել, թե ուսումնասիրություններ կատարելիս որ ուղղությամբ է պետք շարժվել