00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանի ճամփաներով. ռուս հեծանվորդ զբոսաշրջիկներն արձակուրդն անցկացրել են սարերում

© Sputnik / Асатур ЕсаянцВелосипедисты из России Павел и Надежда путешествуют по Закавказью
Велосипедисты из России Павел и Надежда путешествуют по Закавказью - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Պավելն ու Նադեժդան առաջին անգամ են Երևանում, սակայն նշում են, որ հմայված են քաղաքի գույներով և ինքնատիպությամբ

ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik. Արդեն յոթ օրից ավել է` ռուսական Պերմ քաղաքից ժամանած զբոսաշրջիկները ճանապարհորդում են Հայաստանի տարածքով: Նադեժդա Կորոբովան և Պավել Բուսիրյովը որոշել են ոչ թե հարյուր անգամ լսել, այլ մեկ անգամ սեփական աչքով տեսնել կովկասյան տարածաշրջանի գեղեցկությունը, և ահա նրանք իրենց հեծանիվներով Պերմից հասել են Հայաստան:

Տարածաշրջանի բնությամբ և բնակիչների հյուրընկալությամբ հիացած հեծանվորդները Հայաստան են ժամանել Վրաստանից, արդեն հասցրել են լինել Դիլիջանում, Մարտունիում, Եղեգնաձորում, Մեղրիում, ինչպես նաև` իրենց անսովոր տուրի ընթացքում անցել են Սևանի երկայնքով:

© Sputnik / Асатур ЕсаянцՆադեժդա Կորոբովան և Պավել Բուսիրյովը
Велосипедисты из России Павел и Надежда путешествуют по Закавказью - Sputnik Արմենիա
Նադեժդա Կորոբովան և Պավել Բուսիրյովը


«Մենք զբոսաշրջիկներ ենք, հեծանիվներով ճանապարհորդում ենք ողջ Անդրկովկասում: Ճամփորդության գաղափարը ծագեց երկու տարի առաջ, երբ ես առաջին անգամ պատահաբար հայտնվեցի Աբխազիայում, շփվեցի Կովկասի մարդկանց հետ և հասկացա, որ Կովկասի և կովկասյան ժողովուրդների մասին ստեղծված բոլոր արհեստական կարծրատիպերը չափազանց հեռու են իրականությունից», — Sputnik Արմենիա պորտալին ասաց Բուսիրյովը:

Պավելն ու Նադեժդան առաջին անգամ են Երևանում, սակայն նշում են, որ հմայված են քաղաքի գույներով և ինքնատիպությամբ:

Անդրկովկասով հիպնոսացած

«Մեր քաղաքում (Պերմում) ես շփվել եմ տարբեր ազգերի ներկայացուցիչների հետ, նրանցից շատերը բնիկ անդրկովկասցիներ էին, և այդ պատճառով ցանկացա ծանոթանալ նրանց երկրներին ու մշակույթին», — նշեց Բուսիրյովը:

Բուսիրյովը խոսեց նաև մարդկանց մասին ձևավորված կարծրատիպերի մասին և նշեց, որ իրեն հաճելիորեն զարմացրել է հայերի պահվածքը:

© Sputnik / Асатур ЕсаянцՆադեժդա Կորոբովան և Պավել Բուսիրյովը
Велосипедисты из России Павел и Надежда путешествуют по Закавказью - Sputnik Արմենիա
Նադեժդա Կորոբովան և Պավել Բուսիրյովը


«Երբ սկսում ես շփվել այդ մարդկանց հետ, հասկանում ես, որ նրանք շատ բաց են և ավելի ազատ, քան Ռուսաստանի բնակիչները, և ավելի բաց, քան, օրինակ, Պերմի բնակիչները: Պերմում ավելի ձանձրալի է, քան Անդրկովկասյան երկրների քաղաքներում», — խոստովանեց Բուսիրյովը:

Նա նշեց, որ ճամփորդել է նաև ողջ Պերմի շրջանով, սակայն Հայաստանում ստացած զգացողությունները բոլորովին այլ են եղել:

«Այստեղ այլ տրամադրություն կա: Շրջում ես քաղաքներում և գյուղերում, մարդիկ քեզ ձեռքով են անում, դու էլ` նրանց, վարորդները ողջունում են մեքենայի ազդանշանով: Իսկ երբ ես շրջում էի Պերմով, այսպիսի զգացողություններ չկային», — ասաց Բուսիրյովը:

Ճամփորդություն` առանց գրպանում կոպեկ ունենալու  


«Ինչ վերաբերում է ճամփորդության ձևաչափին, ապա ի սկզբանե այն ես եմ պլանավորել: Մենք ճամփորդում ենք առանց որևէ գումարի, թեև մեզ հաճախ են գումար առաջարկում: Մենք հազվադեպ ենք գումար վերցնում, հիմնականում հրաժարվում ենք: Սակայն նույնիսկ եթե անգամ վերցնում ենք, ապա փոխանցում ենք եկեղեցիներին` որպես նվիրատվություն», — նշեց Բուսիրյովը:

Հեծանվորդը նշեց, որ սնվում է միայն բուսական և հում սննդով, իսկ մեր տարածաշրջանում դրա հետ կապված խնդիր չկա:

«Այսինքն` կովկասյան տարածաշրջանը ֆանտաստիկ է այդ առումով, այստեղ պետք չէ մտածել սնվելու մասին: Սնունդն ամենուրեք է, ամեն քայլափոխի որևէ բան կարելի է քաղել և ուտել կամ որևէ մեկը քեզ կհյուրասիրի», — ասաց Բուսիրյովը:

Գիշերները սարերում


Հեծանվորդները քնում են որտեղ պատահի: Թեև երիտասարդներն իրենց հետ քնապարկեր ունեն, այնուհանդերձ նրանք մի գիշեր ստիպված են եղել ոստիկանությունում անցկացնել: Այնպես է ստացվել, որ Գորիսում գիշերելու տեղ չի եղել, և իրավապահ մարմինների աշխատակիցները ռուս հեծանվորդներին իրենց բաժանմունք են տարել:

© Sputnik / Асатур ЕсаянцՆադեժդա Կորոբովան և Պավել Բուսիրյովը
Велосипедисты из России Павел и Надежда путешествуют по Закавказью - Sputnik Արմենիա
Նադեժդա Կորոբովան և Պավել Բուսիրյովը


«Ժամանակ առ ժամանակ մենք գիշերում էինք գյուղացիների տներում: Իրականում ճամփորդության այսպիսի ձևաչափը թույլ է տալիս շփվել հասարակ մարդկանց հետ: Անդրկովկասում մարդիկ շատ ընկերասեր են, երբեք ոչ մի հարցում չեն մերժում, հաճախ կանգ են առնում և օգնություն առաջարկում, հյուրասիրում, հյուր կանչում», — խոստովանեց Բուսիրյովը:

Դժվար պահեր

Հեծանվորդները նշում են, որ այս պահին իրենց ամենամեծ խնդիրն այն է, որ հետները բավականաչափ տաք հագուստ չունեն:

Կորոբովան իր հերթին նշեց, որ երբեմն որոշակի դժվարություններ է առաջացնում հայկական ռելիեֆը, երբեմն էլ եղանակային պայմաններն են խանգարում իրենց ճանապարհորդությանը, ստիպված են լինում փոխել երթուղին: Հեծանվորդներն անչափ հավանել են հայկական կիրճերը: Նրանք նշում են, որ իրենց համար բոլոր դժվարություններն էլ հաղթահարելի են:

Հայաստանը կախարդական երկիր է


Հեծանվորդների ծանոթներից մեկն ասել է նրանց, որ Հայաստանը կախարդական երկիր է, և Պավելն ու Նադեժդան լիովին կիսում են այդ տեսակետը:

© Sputnik / Асатур ЕсаянцՆադեժդա Կորոբովան և Պավել Բուսիրյովը
Велосипедисты из России Павел и Надежда путешествуют по Закавказью - Sputnik Արմենիա
Նադեժդա Կորոբովան և Պավել Բուսիրյովը


«Մենք դեռ կվերադառնանք Հայաստան, քանի որ եղանակի ու ժամանակի պակասի պատճառով չենք հասցրել լինել մի շարք հետաքրքիր վայրերում: Մենք չենք եղել Գյումրիում և Լեռնային Ղարաբաղում: Ասում են` այնտեղ շատ գեղեցիկ է», — ասաց Կորոբովան:

Նա շեշտում է, որ հայերը չափազանց հյուրընկալ ժողովուրդ են և մարդկանց հետ շփվելու խնդիրներ էլ չեն առաջանում:

«Դժվարություններ գրեթե չկան, քանի որ մենք շրջում ենք նախկին ԽՍՀՄ պետություններով, և այդ տարածաշրջանում շատերն են տիրապետում ռուսաց լեզվին», — ասաց Կորոբովան:

Հեծանիվը` կյանքի և ազատության իմաստ


«Ինչու հեծանվո՞վ: Առաջինը` ինձ համար հեծանիվը կենսակերպ է: Երկրորդ` հեծանիվն ազատության որոշակի մակարդակ է: Երբ տեղաշարժվում ես հեծանվով, կարող ես կանգ առնել որտեղ ցանկանաս: Հեծանիվը հարմար փոխադրամիջոց է, հեծանվով ուր ասես կարելի է հասնել», — ասաց Բուսիրյովը:

© Sputnik / Асатур ЕсаянцՆադեժդա Կորոբովան և Պավել Բուսիրյովը
Велосипедисты из России Павел и Надежда путешествуют по Закавказью - Sputnik Արմենիա
Նադեժդա Կորոբովան և Պավել Բուսիրյովը


Ինչ վերաբերում է հետագա երթուղուն, ապա հեծանվորդները պատրաստվում են Վրաստանի տարածքով հասնել Վլադիկավկազ, այնտեղից էլ` Պերմ:

Լրահոս
0