00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
22 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Google–ը «խելացի» կոնտակտային լինզաներ է պատենտավորել

© Tech News CentralGoogle,американская интернет-компания
Google,американская интернет-компания - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Google կորպորացիան ստացել է կոնտակտային լինզայի տեսքով, ընդունող հարմարանքով, հիշողությամբ և պրոցեսորով էլեկտրոնային կրիչ սարքի պատենտ։

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. ԱՄՆ–ի պատենտների և ապրանքանշանների բյուրոն Google–ին «խելացի» կոնտակտային լինզաների պատենտ է տրամադրել։ Նշենք, որ լինզաներն ունեն պրոցեսոր և կարող են տվյալներ ընդունել ու ուղարկել։

 

Սարքի պատենտը Google կորպորացիան ստացել է կոնտակտային լինզայի տեսքով, ընդունող հարմարանքով, հիշողությամբ և պրոցեսորով էլեկտրոնային կրիչ սարքի պատենտ։

Փաստաթղթի անվանումն է` «Կոնտակտային լինզաներ էլեկտրասնուցման և օպտիկական ազդանշանների օգնությամբ կապի հնարավորությամբ» (Contact lens employing optical signals for power and/or communication) և ԱՄՆ–ի պատենտների և ապրանքային նշանների բյուրոյում գրանցված է № 9,158,133 համարի ներքո։ Հայտը տրվել էր 2012 թվականի հուլիսին։

 

Պատենտի համաձայն` սարքը կարող է էներգիա կուտակել շրջակա տարածքից` ֆոտոէլեմենտի հաշվին, որն էլեկտրական հոսանքի է փոխարկում է արևի լույսը, էլեկտրական լամպերի լույսը և նույնիսկ ֆոտոխցիկների փայլատակումը։

 

Սարքը կարող է արտաքին սարքի վրա տեղեկություն ուղարկել օգտատիրոջ մարմնի ջերմաստիճանի կամ նրա արյան մեջ ալկոհոլի մակարդակի, ինչպես նաև օդում պարունակվող ալերգենների կամ այլ վտանգավոր նյութերի վերաբերյալ։ Այն նաև կարող է նաև տեղեկություն կարդալ առարկաներից, օրինակ` գնապիտակներից։ Առաջարկվել է փոխազդեցությունն իրականացնել, օրինակ, ռադիոազդանշանի արձագանքման միջոցով։

 

2014 թվականի հունվարին Google–ը ներկայացրել էր շաքարախտով հիվանդների համար «խելացի» կոնտակտային լինզաների մշակման նախագիծ։ Դրանք պետք է նախազգուշացնեին արյան մեջ շաքարի մակարդակի փոփոխության մասին։

2014 թվականի հուլիսին Alcon դեղագործական ընկերությունը Google–ի հետ այդ ոլորտում կորպորացիայի մշակած տեխնոլոգիաների օգտագործման պայմանագիր էր ստորագրել։

 

«Խելացի» կոնտակտային լինզաները Google–ի երկրորդ նախագիծն է կրելի էլեկտրոնիկայի բնագավառում` Google Glass լրացուցիչ իրականության ակնոցի հետ կապված անհաջողությունից հետո։

Մի քանի տարվա մշակումներից հետո Google–ը խոստացել էր 2014 թվականից Google Glass–ը շուկա հանել, բայց չի արել դա։ 2015 թվականի հունվարին ընկերությունը դադարեցրել է սարքի թեստային տարբերակի վաճառքները և որոշ ժամանակով հետաձգել է կոմերցիոն արտադրանքի թողարկումը։ Օգտատերերին դուր չի եկել, որ ներկառուցված խցիկի շնորհիվ սարքը թույլ է տալիս աննկատ կերպով լուսանկարներ անել և վիդեո տեսագրել, ինչը, նրանց կարծիքով, վտանգում է մասնավոր կյանքը։ Սարքը բավականին ծանր էր և անհարմար։ Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ Google–ն ակնոցի նոր տարբերակ է մշակում։

Լրահոս
0