00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իսրայելի հայերը. կյանք՝ երկու քարի արանքում

© Sputnik / Павел Давыдов / Անցնել մեդիապահոցКварталы жилых домов в Восточном Иерусалиме
Кварталы жилых домов в Восточном Иерусалиме - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիա պորտալը Պետախ Տիկվայի հայերի միության ղեկավար Արտյոմ Չերնամորյանից ճշտել է, թե ինչպես են իսրայելաբնակ հայերն իրենց զգում, և արդյո՞ք նրանք անվտանգության մեջ են

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի – Spuntik. Պաղեստինա-իսրայելական սահմանին տիրող իրավիճակը, մեղմ ասած, այնքան էլ հանգիստ չէ: Պաղեստինցի առաջնորդների և Իսրայելի կառավարության միջև ստեղծված լարված իրավիճակը մշտապես թեժանում է, և վերջին ամիսը նույնպես բացառություն չէ:

Sputnik Արմենիա պորտալը կապ է հաստատել «Նաիրի» հասարակական կազմակերպության նախագահ, Պետախ Տիկվայի հայերի միության ղեկավար,  Իսրայելում գործող «Israelahayer» միակ հայկական թերթի գլխավոր խմբագիր Արտյոմ Չերնամորյանի հետ և ճշտել, թե ինչպես են հայերն իրենց զգում Իսրայելում, և արդյո՞ք նրանց վտանգ չի սպառնում:

© Sputnik / Алексей ЖелезновԵրուսաղեմ, հայկական թաղամաս
Երուսաղեմի Հայկական թաղամասը - Sputnik Արմենիա
Երուսաղեմ, հայկական թաղամաս

«Տանից մենք դուրս ենք գալիս միայն անհրաժեշտության դեպքում` խանութ կամ աշխատանքի գնալու համար, երեխաներին միայն մանկապարտեզ ու դպրոց ենք տանում: Ոչ մի ժամանցային ծրագիր չունենք», — ասաց նա:
 
Նրա խոսքով` ամենաանկայուն իրավիճակն այսօր Երուսաղեմի Հին քաղաքում է, այնտեղ, որտեղ մեծ հայկական համայնք կա:

«Իսրայելի հայերին կարելի է երեք խմբի բաժանել: Առաջին խմբում այն հայերն են, ովքեր հազարամյակներ շարունակ ապրում են Իսրայելում, երկրորդ խմբում այն հայերն են, ովքեր այստեղ են տեղափոխվել Հայոց ցեղասպանությունից հետո, իսկ երրորդը` ովքեր 90-ական թվականներից սկսած կացության իրավունք են ստացել Իսրայելում», — ասաց Չերնամորյանը:
 
Նա նշեց, որ երրորդ խմբի ներկայացուցիչներն ապրում են քաղաքի կենտրոնում և, ինչպես բոլոր մյուս քաղաքացիները, երբեք չգիտեն՝ ինչ կարող է տեղի ունենալ հաջորդ վայրկյանին:
 
«Կարող է դանակով զինված ահաբեկիչ մոտենալ և միանգամից տեղում սպանել…», — խոստովանեց Չերնամորյանը:
 
Նրա խոսքով` Պետախ Տիկվայում հոկտեմբերի 7-ին «Հայոց երկրի երաժշտությունը» խորագրով համերգ է կազմակերպվել, որի ընթացքում քաղաքապետը մի քանի քաղաքացիների պատվոգրեր է շնորհել Պետախ Տիկվայում հասարակական կազմակերպություն ստեղծելու և հայ համայնք ձևավորելու համար:
 
Նա ավելացրեց, որ նույնիսկ այդ օրը դանակով զինված մի արաբ հարձակվել է կանգառում կանգնած մարդկանց վրա:
«Այսինքն, ոչ ոք ապահովագրված չէ պատահական հարձակումից», — ավելացրեց նա:

Ընդ որում, Չերնամորյանն ընդգծեց, որ թեև երկրում լարված իրավիճակ է, այնուհանդերձ համայնքի հայերը ոչ մի խնդիր չունեն:

«Առաջինը` Երուսաղեմի Հին քաղաքում հայերը ստատուս-քվոյի կարգավիճակ ունեն, քանի որ սա մեր պատերազմը չէ: Սա պաղեստինա-իսրայելական հակամարտություն է», — ընդգծեց նա:
 
Չերնամորյանը նշեց, որ Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը և Երուսաղեմի հայերի պաշտոնական դիրքորոշումը այն է, որ Իսրայելի հայերը երբեք ոչ մի կողմին չեն սատարում:
 
«Ահաբեկիչների համար տարբերություն չկա՝ ուր են նրանք կրակում,և ում են սպանում` հայերին, արաբներին, թե հրեաներին: Կարևորն այն է, որ մեր թիկունքն աշխարհի ամենահզոր բանակներից մեկն է պաշտպանում:  Իսկ Իսրայելի բանակը ճիշտ է գործում, և արդյունքն ակնհայտ է: Վերջին երկու օրերին համեմատաբար հանգիստ է, քան երեք-չորս օր առաջ: Զենք կրելու իրավունք կա, ինքնապաշտպանության կանոններ կան: Ոստիկանությունը նաև ցերեկն է զենքով շրջում քաղաքում», — ընդգծեց Չերնամորյանը:

Խոսելով Հայաստան տեղափոխվելու հնարավորության մասին՝ նա նշեց, որ իր ծանոթ հայերից ոչ մեկն առայժմ պատմական հայրենիք վերադառնալ չի պատրաստվում, թեև Հայաստանում ապրող բարեկամները նրանց հորդորում են վերադառնալ:
 
Հայաստանի հրեական համայնքի նախագահ Ռիմա Վարժապետյան-Ֆելլերն իր հերթին նշեց, որ հնարավոր չէ ընտելանալ կամ ըմբռնումով մոտենալ այս իրավիճակին:
 
«Ես ամենօրյա կապի մեջ եմ Իսրայելի հայ համայնքի հետ, և նրանցից ոչ ոք այս գործողությունների համար Իսրայելին չի մեղադրում, քանի որ ահաբեկությանը ոչ մի արդարացում չկա», — ասաց Վարժապետյան-Ֆելլերը:
 
Նա նշեց, որ Իսրայելի հայ համայնքին շատ է մտահոգում պաղեստինա-իսրայելական սահմանին տիրող լարված իրավիճակը, սակայն բոլորը շարունակում են աշխատանքի գնալ, օգտվել հասարակական տրանսպորտից:

«Իսկ ի՞նչ անեն: Կյանքը շարունակվում է: Ոչ ոք արտահերթ արձակուրդ չի տալիս, որպեսզի մարդիկ անվտանգության նկատառումներից ելնելով տանը նստեն», — ասաց Վարժապետյան-Ֆելլերը:

Լրահոս
0