00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ավետիսյանների ընտանիքի փաստաբանները Պերմյակովի գործի վերաբերյալ նոր մանրամասներ են հայտնել

© Sputnik / Асатур ЕсаянцСуд над рядовым РФ Валерием Пермяковым
Суд над рядовым РФ Валерием Пермяковым - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Փաստաթղթերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ Վալերի Պերմյակովը մինչև բանակ զորակոչվելը գտնվել է հոգեբանների վերահսկողության տակ», – ասաց փաստաբան Լուսինե Սահակյանը

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի– Sputnik. Հայ փաստաբաններն ուրբաթ լրագրողներին են ներկայացրել Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ կասկածվող, ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի գործի նոր մանրամասները։ Այդ մանրամասները բացահայտվել են հայկական կողմին փաստաթղթերը փոխանցելուց հետո։

Գյումրիում, որտեղ տեղակայված է 102–րդ ռուսական ռազմական բազան, հունվարի 12–ին սպանվել է վեցհոգանոց ընտանիք, վիրավոր մեկուկես տարեկան երեխան մեկ շաբաթ անց մահացել է հիվանդանոցում։ Հանցագործության կատարման մեջ կասկածանքով նույն օրը ձերբակալվել է ռուս պայմանագրային զինծառայող Վալերի Պերմյակովը. Թուրքիայի տարածք անցնելու փորձի ժամանակ նրան կանգնեցրել են ռուս սահմանապահները, որոնք պահպանում են Հայաստանի սահմանը։ Հանցագործության դրդապատճառները մինչև հիմա անհայտ են։

«Հայկական կողմին փոխանցված փաստաթղթերի ուսումնասիրությունը վկայում է, որ Վալերի Պերմյակովը մինչև բանակ զորակոչվելը գտնվել է հոգեբանների վերահսկողության տակ և զորակոչվելուց հետո ևս եղել է հոգեբուժարանում», – ասաց փաստաբան Լուսինե Սահակյանը։

Նրա խոսքով` բանակում նա առանձնացել է անսովոր վարքով, մասնավորապես, նա մի անգամ աթոռով հարվածել է սպաներից մեկին, դրսևորել է ինքնասպանության հակումներ, ագրեսիվություն։ Բացի այդ, ըստ նույն փաստաթղթերի` Պերմյակովը 14 տարեկանից չարաշահել է ալկոհոլը, թմրանյութեր է օգտագործել։

«Մի անգամ ծառայության ժամանակ նա երեք օր լաց է եղել իբր մոր մահվան պատճառով, սակայն դա չի համապատասխանել իրականությանը։ «Օդնոկլասնիկի» սոցցանցում նա ընկերներին գրել է, որ մասնակցում է հակամարտությանը, ամեն գիշեր արձակելով 40 հազարական կրակոց», – ասաց Սահակյանը։

Նրա խոսքով` հոգեբաններն արգելել են նրան զինվորական ծառայություն իրականացնել զենքով, ինչը պաշտոնապես ամրագրված է եղել փաստաթղթերով, սակայն դա չի խանգարել, որ նա ծառայության անցնի՝ ավտոմատը ձեռքին։

Փաստաբանն ավելացրեց, որ Պերմյակովը երբեք չի ժխտել, որ մեղավոր է Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ, միայն երբեմն ասել է, որ սպանությունը նա չի կատարել, այլ` իր ներսում գտնվող մարդը։ Միաժամանակ, Սահակյանի խոսքով, նա մեղսունակ է ճանաչվել և քրեական պատասխանատվություն է կրում։

Նրա խոսքով` այս ամենի ֆոնին տարօրինակ են թվում ռուս զինծառայողների այն հայտարարությունները, թե Գյումրիում գտնվող ռազմակայանում ծառայում են ընտրություն անցած լավագույն զինծառայողները։ Սահակյանի խոսքով` Հայաստանը պետք է բարձրացնի ռուսական ռազմակայանի մյուս զինծառայողների հոգեկան առողջության ստուգման հարցը։

Փաստաբան Երվանդ Վարոսյանի խոսքով` Պերմյակովը պատմել է, որ սկզբում փորձել է մտնել Գյումրիում գտնվող այլ տներ, սակայն միայն Ավետիսյանների ընտանիքի տան դարպասներն են բաց եղել։

Նա տեղեկացրեց, որ Պերմյակովը պատմածը գրեթե ամբողջությամբ համապատասխանում է տարբեր փորձաքննությունների արդյունքներին, և միայն որոշ դրվագներում է տարբերվում ավելի վաղ ստացված ապացույցներից։ 

«Երբ պատմում է երեխաներին սպանելու մասին, ասում է, որ չէր կարողանում իրեն վերահսկել, իսկ երեխաների ձայները նրան հունից հանել են», – նշեց Վարոսյանը։

Զենք հափշտակելու և դասալքության համար օգոստոսի 12–ին Գյումրիում դատարանը Պերմյակովին դատապարտել է 10 տարի ազատազրկման։

Ավետիսյանների ընտանիքի սպանության գործն ավելի ուշ կքննի հայկական դատարանը։ Դատավարության օրը դեռևս պարզ չէ։

Լրահոս
0