ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի– Sputnik. Հայաստանի և ԵՄ–ի միջև փոխհարաբերությունների իրավական բազայի մասին նոր պայմանագիրը կստորագրվի որքան հնարավոր է շուտ, ուրբաթ լրագրողներին ասաց Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Ռիչարդ Չարնեցկին։
«Իմ պատասխանն է`որքան հնարավոր է շուտ», – ասաց Չարնեցկին` պատասխանելով ստորագրման ժամկետներին վերաբերող հարցին։ Եվրախորհրդարանի փոխնախագահը նշեց, որ ԵՄ–ն այդ հարցում «բարի ու քաղաքական կամք» ունի։
«Հուսով եմ, որ Հայաստանի կառավարությունը դռներ կբացի այս հարցում առաջընթացի հասնելու համար», – ասաց Չարնեցկին։
Նա նշեց, որ բավականին լավատեսական է տրամադրված, քանի որ ԵՄ–ի և Հայաստանի միջև հարաբերությունների զարգացման հստակ հեռանկար է տեսնում։ «Վստահ եմ` մենք կարող ենք նոր գլուխ բացել մեր պատմության մեջ», – ասաց Չարնեցկին` հիշեցնելով, որ Եվրոպական ներդրումային բանկն արդեն պայմանագիր է ստորագրել` երկրում երեք նախագիծ իրականացնելու մասին։
Շուրջ երկու տարի առաջ նախատեսվում էր, որ Երևանն ու ԵՄ–ն 2013թ.–ի նոյեմբերին Վիլնյուսում «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովի ժամանակ կստորագրեն Ասոցացման և ազատ առևտրի գոտու համաձայնագիրը։
Սակայն 2013թ.–ի սեպտեմբերին Հայաստանը հայտարարեց, որ մտադիր է մտնել Մաքսային միություն և հետագայում մասնակցել Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը, որի անդամ դարձավ 2015թ.–ի հունվարի 2–ին։
Չարնեցկի. Հայաստանն ու ԵՄ–ն շուտով համագործակցության նոր պայմանագիր կստորագրեն
© RIA NovostiФлаги Евросоюза
© RIA Novosti
Բաժանորդագրվել
Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Ռիչարդ Չարնեցկին հույս է հայտնել, որ Հայաստանի կառավարությունը «դռներ կբացի այս հարցում առաջընթացի հասնելու համար»