00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Եվրամիությունը հավանություն է տվել Թուրքիայի հետ միգրացիայի հարցով գործողությունների պլանին

© Sputnik / Владимир Родионов / Անցնել մեդիապահոցГлава Еврокомиссии Жан-Клод Юнкер
Глава Еврокомиссии Жан-Клод Юнкер - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ֆինանսական օգնության գումարը, որը ԵՄ–ն պատրաստ է տրամադրել, «կքննարկվի առաջիկա օրերին ԵՀ առաջին փոխնախագահ Ֆրանց Թիմերմանսի և Թուրքիայի միջև»

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի– Sputnik. Եվրամիությունը հավանություն է տվել Թուրքիայի հետ միգրացիայի վերաբերյալ գործողությունների պլանին, ֆինանսական օգնության մասին կպայմանավորվի ավելի ուշ, լրագրողներին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը ԵՄ գագաթնաժողովի արդյունքներում։

«Երեկոյան մենք պայմանավորվել ենք գործողությունների ընդհանուր պլանի ստույգ բովանդակության շուրջ` ուղղված նրան, որպեսզի երաշխավորենք, որ Թուրքիայում գտնվող փախստականները կմնան Թուրքիայում, ինչպես նաև  կանխենք փախստականների և միգրանտների հոսքը Թուրքիայից Եվրամիություն»,– ասել է Յունկերը։

Նրա խոսքով` ֆինանսական օգնության գումարը, որը Եվրամիությունը պատրաստ է տրամադրել, «կքննարկվի առաջիկա օրերին Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ֆրանց Թիմերմանի և Թուրքիայի միջև»։

«Ցանկանում եմ զգուշավոր լավատեսություն հայտնել։ Այսօր առաջնորդներն ընդունել են մի քանի կարևոր որոշումներ, որոնք կօգնեն պաշտպանել ԵՄ արտաքին սահմանները։ Մենք ողջունում ենք ԵՄ–Թուրքիայի գործողությունների համատեղ պլանին հավանություն տալը, որպեսզի լուծենք ներկա միգրացիոն ճգնաժամը»,– ասել է Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը։

Ավելի վաղ հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով բանակցությունների եվրահանձնակատար Յոհանես Հանն ավստրիական Standard հրատարակությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ Եվրամիությունը քննարկում է մինչև 2-3 մլրդ եվրո Թուրքիայի ֆինանսական օգնությունն ավելացնելու հնարավորությունը։

Եվրոպական կողմից պլանը ենթադրում է փախստականների մասին Թուրքիայի հոգատարություն, որոնք գտնվում են երկրում, որպեսզի նրանք ավելի քիչ պատճառներ ունեն ԵՄ մեկնելու համար։ Եվրոպացիների կարծիքով` Անկարան պետք է ապահովի նրա պատշաճ գրանցումը, բարելավի կենսապայմանները և բազային ծառայությունները, թույլ տա աշխատել և հնարավորություն տա նրանց երեխաներին հաճախել դպրոց։

Բացի այդ, Եվրամիությունը Թուրքիայի աջակցության կարիքն ունի համատեղ սահմանների հսկողության դեպքում, ինչպես նաև ցանկանում է թուրքական իշխանություններին պարտավորեցնել վերադարձնել անօրինական միգրանտներին, որոնք Թուրքիայից թափանցել են ԵՄ։

Դրան ի պատասխան` Թուրքիայի նախագահը խնդրել է ֆինանսական օգնություն, որը գերազանցում է նախկինում ԵՄ առաջարկած 1 մլրդ եվրոն։ Թուրքական կողմն ակնկալում է նաև զիջումներ վիզային լիբերալիզացման հարցում։

Լրահոս
0