ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի — Sputnik. ՈՒԵՖԱ–ն չի պատրաստվում քննել ԵՎՐՈ–2016–ի ընտրական փուլի շրջանակում անցկացված Հայաստան–Ալբանիա խաղը, հայտնում է inserbia.info սերբական թերթը` հղում անելով Vecernje Novosti–ին։
Հոկտեմբերի 11–ին Ալբանիան պատմության մեջ առաջին անգամ Եվրո-2016–ի եզրափակչի ուղեգիր է նվաճել` հաղթանակ տանելով հայկական թիմի նկատմամբ 3։0 հաշվով։
Սերբական թերթը հարցում է ուղարկել ՈՒԵՖԱ` Ալբանիայից հայկական հավաքականի կրած պարտության հանգամանքների հնարավոր քննության վերաբերյալ և բացասական պատասխան է ստացել։
«ՈՒԵՖԱ–ն մշտապես այդ կազմակերպության հովանու ներքո գտնվող կազմակերպության բոլոր 54 հավաքականների և առաջնությունների մոնիթորինգ է անցկացնում։ Դա խաղաշրջանում մոտ 32 հազար խաղ է` ներառյալ Չեմպիոնների լիգան և Եվրոպայի լիգան։
Եթե մենք նկատենք ինչ–որ անսովոր և կասկածելի բան, ապա անհապաղ հետաքննություն կսկսենք։ Դա վերաբերում է նաև այն խաղին, որի վերաբերյալ դուք հարցում եք ուղարկել»,– ասվում է կազմակերպության հաղորդման մեջ։

Ավելի վաղ kurir.rs սերբական կայքը գրել էր, որ հայկական հավաքականի չորս ֆուտբոլիստների ալբանացիները 500 հազար եվրո են խոստացել խաղում պարտություն կրելու համար։ Տեղեկությունն արագ տարածել են մյուս ԶԼՄ–ները։