ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի– Sputnik. Աֆրիկայի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար Իսան ժամանակավորապես նշանակվել է Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) նախագահի պաշտոնակատար, հաղորդում է championat.com–ը։
Կայքի տվյալներով` նախօրեին Հայաթուն ժամանել է Ցյուրիխ, որտեղ գտնվում է ՖԻՖԱ—ի կենտրոնակայանը։ Նա ողջունել է ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Մարկուս Կատներին և կոչ արել կազմակերպության անդամներին` կենտրոնանալ իրենց պարտականությունների կատարման վրա։
«Իհարկե, սա աննախադեպ իրավիճակ է ՖԻՖԱ–ի համար։ Բայց մենք շարունակում ենք կենտրոնանալ բարեփոխումների անհրաժեշտ գործընթացի, նախագահական ընտրությունների և ընթացիկ հետաքննություններին աջակցելու վրա։ Հասարակության վստահության վերականգնումն առանցքային նպատակ է։ Կարևոր է, որ ՖԻՖԱ–ն շարունակում է խաղի զարգացման և միջազգային մրցաշարերի կազմակերպման իր առաքելությունը»,– մեջբերում է Հայաթուի խոսքերը ՖԻՖԱ–ի մամուլի ծառայությունը։
ՖԻՖԱ–ն ժամանակավորապես կգլխավորի Իսա Հայաթուն
© Getty Images Исса Хаяту
Բաժանորդագրվել
ՖԻՖԱ–ի նախագահի պաշտոնակատարն իր գլխավոր խնդիրը համարում է հասարակության վստահության վերականգնումը։ «Կարևոր է, որ ՖԻՖԱ–ն շարունակում է խաղի զարգացման և միջազգային մրցաշարերի կազմակերպման իր առաքելությունը»,– ասել է Իսա Հայաթուն
Հոկտեմբերի 8–ին ՖԻՖԱ–ի էթիկայի հարցերով հանձնաժողովը հայտարարել է ՖԻՖԱ–ի ղեկավար Յոզեֆ Բլատերին և ՖԻՖԱ–ի գլխավոր քարտուղար Ժերոմ Վալկեին իրենց պաշտոններից ազատելու և 90 օրով ցանկացած ֆուտբոլային գործունեությունից զրկելու մասին։ Որակազրկման ժամկետը կարող է երկարացվել, բայց ոչ ավելի, քան 45 օրով։