00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:01
6 ր
Ուղիղ եթեր
19:01
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ռոբերտ Քոչարյան
Ներկայացնել, թե մի քանի չաշխատող գործարան, որ տվել ենք ՌԴ–ին, դարակազմիկ սխալ էր, իրականության հետ կապ չունի. Քոչարյան
19:13
12 ր
Կիրո Մանոյան
Հնարավոր չէ պառակտել եկեղեցին և հակաթոռ ստեղծել. Կիրո Մանոյան
19:26
3 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանը նշում է մեծ լուսավորիչ Խաչատուր Աբովյանի ծննդյան 210–ամյակը

© Туристический портал izi.traveПамятник Хачатура Абовяна в Ереване
Памятник Хачатура Абовяна в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Աբովյանի ծննդյան տարվա վերաբերյալ գոյություն ունեն իրարամերժ կարծիքներ, բայց մեր աշխատակիցները բազմաթիվ փաստաթղթերի և փաստերի հիման վրա ապացուցել են, որ նա ծնվել է 1805թ.–ին, Sputnik Արմենիային ասել է Խաչատուր Աբովյանի տուն–թանգարանի գլխավոր ֆոնդապահ Մարինե Բաղդասարյանը

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանում հինգշաբթի նշվում է հայ մեծ լուսավորիչ, գրականագետ և մանկավարժ Խաչատուր Աբովյանի ծննդյան 210–ամյակը, ում ծնունդը, կյանքը և մահը մինչ այժմ պարուրված են խորհրդավորության և գաղտնիության քողով։

Խաչատուր Աբովյանը ծնվել է 1805թ.–ի հոկտեմբերի 15–ին (այլ տեղեկություններով` 1809թ.–ին) Քանաքեռ գյուղում` Երևանի մոտ, և անհետ կորել 1848թ.–ի ապրիլին։ Աբովյանը հայ նոր գրականության և գրական լեզվի հիմնադիրն է։

«Նրա ծննդյան տարվա վերաբերյալ գոյություն ունեն հակասական կարծիքներ։ Մեր մեր գիտաշխատողները  բազմաթիվ փաստերի և փաստաթղթերի հիման վրա ապացուցել են, որ նա ծնվել է 1805թ.–ին»,– Sputnik Արմենիային ասել է Խաչատուր Աբովյանի տուն–թանգարանի գլխավոր ֆոնդապահ Մարինե Բաղդասարյանը։

Նրա խոսքով` Աբովյանը մեծ լուսավորիչ էր, որը դրել է հայ նոր գրականության հիմքերը։

Նա պատմել է նաև, որ մինչև հիմա անհայտ է, թե ինչպես է մահացել Աբովյանը։ Կա մի քանի վարկած։ Առաջինի համաձայն` Աբովյանին սպանել է թուրք պարտապանը։ Երկրորդ վարկածի կողմնակիցները հակված են այն կարծիքին, որ նա աքսորվել է, քանի որ նրա գործունեությունն անցանկալի է եղել ցարական ռեժիմի համար։ Երկրորդ վարկածի օգտին խոսում է այն փաստը, որ նրա անհետացումից հինգ տարի անց նրա ընտանիքին նպաստ է նշանակվել, որը տրամադրվում էր  աքսորյալների ընտանիքներին։

«Երրորդ վարկածի համաձայն` նա ինքնասպան է եղել` նետվելով Զանգու գետը։ Ասում են, որ տարիներ անց ձկնորսներից մեկը գետում գտել է նրա հագուստի կոճակները, բայց վախեցել է միանգամից ասել դրա մասին»,– պատմեց Բաղդասարյանը։

Պատասխանելով այն հարցին, թե ինչ նյութեր են ներկայացված տուն–թանգարանում, նա հաղորդել է, որ այնտեղ պահվում են Աբովյանի տետրերը և ձեռագրերը, համաշխարհային գրականության ստեղծագործությունների` նրա կողմից արված թարգմանությունները, նրա «Վերք Հայաստանի» գրքի տարբեր հրատարակություններ, ինքնակենսագրական նյութեր և այլն։

«Տուն–թանգարանը միշտ շատ այցելուներ ունի, հիմնականում դպրոցականներ։ Ընդ որում Աբովյանի անձի նկատմամբ հետաքրքրությունը տարիների հետ միայն ավելանում է նրա կյանքի և գործունեության մասին գիտական ուսումնասիրությունների շնորհիվ»,– ասաց Բաղդասարյանը։

Աբովյանի ծննդյան օրը նշել են նրա անվան տուն–թանգարանում գիտաժողովով, որտեղ ներկայացվել են նրա կենսագրության հիմնական փաստերը, ինչպես նաև նրա գործունեության հիմնական ոլորտները։

Լրահոս
0