00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դեմիրճյան. Քաղաքական որոշ ուժեր կողմ են սահմանադրական բարեփոխումներին՝ կուսակցական նեղ շահերից ելնելով

Բաժանորդագրվել
Քաղաքական վերլուծաբանը նկատում է, որ այդ քաղաքական ուժերը չեն քննարկում նաև այն հարցը, թե որքանով է ճիշտ անցնել հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգին

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի– Sputnik. Սահմանադրական փոփոխությունների գործընթացը շատ հետաքրքիր բացահայտումներ արեց: Քաղաքական որոշ ուժեր սկսել են կողմ արտահայտվել սահմանադրական փոփոխություններին՝ հաշվի առնելով քաղաքական և կուսակցական նեղ շահերը, Sputnik Արմենիա ռադիոկայանի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքական վերլուծաբան Մովսես Դեմիրճյանը: 

«Մինչ այդ ընդդիմադիր շատ գործիչներ ասում էին, թե Հայաստանի խնդիրները համակարգային բնույթ ունեն, բայց չգիտես ինչու չէին խոսում այն մասին, որ սահմանադրությունն այն համակարգերից մեկն է, որը փոխելով` հնարավոր է նաև խնդիրները փոխել: Հետո, երբ իշխանությունը նախաձեռնեց սահմանադրական փոփոխությունները, նրանք կարծես մոռացան համակարգային խնդիրների և համակարգային լուծումների մասին և սկսեցին իշխանությանը մեղադրել վերարտադրվելու նոր մեխանիզմ հորինելու համար»,- ասել է նա:

Այնուհետև, ինչպես նկատում է Դեմիրճյանը, որոշ ժամանակ անց մի շարք կուսակցություններ հասկացան, որ նոր սահմանադրությունն Ազգային ժողովում իրենց ավելի շատ լիազորություններ է տալիս և սկսեցին կողմ արտահայտվել այդ փոփոխություններին:

«Ես ենթադրում եմ, որ կառավարման խորհրդարանական համակարգին նրանք սկսել են կողմ արտահայտվել՝ նկատի ունենալով նեղ քաղաքական, կուսակցական շահերը, այլ ոչ թե այն, որ ավելի մեծ մասնակցություն են ունենալու երկրի կառավարմանը: Սա պատիվ չի բերում մեր կուսակցություններին, որովհետև նրանք կարծես առաջին հերթին լուծում են ԱԺ-ում իրենց ներկայացված լինելու խնդիրը, իսկ պետության կառավարման հարցերը թողնում են երկրորդ պլանում»,-ընդգծել է բանախոսը:

Քաղաքական վերլուծաբանը նկատում է նաև, որ այդ քաղաքական ուժերը չեն  քննարկում նաև այն հարցը, թե որքանով է ճիշտ անցնել հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգին:

«Չեն քննարկում այդ հարցն անգամ այն դեպքում, երբ  համամասնական ընտրական համակարգին դեմ կարելի է բերել մի շարք հիմնավոր փաստարկներ, ինչից ենթադրում եմ, որ նրանք սահմանադրության մեջ տեսել են մեկ-երկու փոփոխություն, որոնք թույլ են տալիս ավելի դյուրին և լայնորեն ներկայացված լինել ԱԺ-ում և աչք են փակում սահմանադրության մյուս փոփոխությունների վրա»,-կարծիք է հայտնել Մովսես Դեմիրճյանը:

Լրահոս
0