ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի– Sputnik. Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի և ԻԻՀ նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիի մասնակցությամբ ՀՀ կառավարության ընդունելությունների տանն այսօր մեկնարկել է հայ-իրանական գործարար համաժողովը, հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, հանդես գալով ողջույնի խոսքով, համոզմունք է հայտնել, որ տարածաշրջանում ստեղծված քաղաքական նոր իրավիճակն էլ ավելի կնպաստի հայ-իրանական հարաբերությունների նոր փուլ թևակոխման գործընթացին:
«Տնտեսական համագործակցության ակտիվացման լավագույն միջոցներից է այսօրվա գործարար համաժողովի անցկացումը, ինչը հնարավորություն կընձեռի Հայաստանի և Իրանի գործարարներին ծանոթանալ միմյանց երկրների տնտեսությանը, ներդրումային հնարավորություններին և հաստատել գործարար կապեր տնտեսության ամենատարբեր ոլորտներում»,– ասել է վարչապետը։
Աբրահամյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ներդրումների նկատմամբ հայտարարել և իրականացնում է «բաց դռների» քաղաքականություն` չկիրառելով գրեթե ոչ մի սահմանափակում ներդրումային գործունեության նկատմամբ:
Նա հավելել է, որ համաձայն Համաշխարհային բանկի «Գործարարությամբ զբաղվելը 2015» վարկանիշային զեկույցի՝ Հայաստանն զբաղեցնում է 45-րդ տեղը 189 երկրների շարքում:
«Հայաստանում ներդրումներ կատարելու օգտին է խոսում նաև մեր երկրում որակյալ և կրթված աշխատուժի առկայությունը, որը ճկուն է ժամանակակից աշխատաշուկայի պահանջներին հարմարվելու առումով: Վերջին տարիներին մեր տնտեսության մեջ աճի տեմպեր ենք գրանցում հատկապես գիտելիքահեն ոլորտներում, որոնցից են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը, դեղագործությունը, բժշկությունը, զարգանում է ֆինանսաբանկային համակարգը, ինչպես նաև ոսկերչությունը, գյուղատնտեսությունը, հանքաարդյունաբերությունը, զբոսաշրջությունը, սննդի վերամշակման և այլ ոլորտներ»,– ասել է նա։
«Հայաստանում ներդրումներ կատարելու օգտին է խոսում նաև մեր երկրում որակյալ և կրթված աշխատուժի առկայությունը, որը ճկուն է ժամանակակից աշխատաշուկայի պահանջներին հարմարվելու առումով: Վերջին տարիներին մեր տնտեսության մեջ աճի տեմպեր ենք գրանցում հատկապես գիտելիքահեն ոլորտներում, որոնցից են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը, դեղագործությունը, բժշկությունը, զարգանում է ֆինանսաբանկային համակարգը, ինչպես նաև ոսկերչությունը, գյուղատնտեսությունը, հանքաարդյունաբերությունը, զբոսաշրջությունը, սննդի վերամշակման և այլ ոլորտներ»,– ասել է նա:
Այդ առումով իրանցի գործարարների համար կարող է հետաքրքիր լինել համագործակցությունը զբոսաշրջության, տեքստիլի, մշակող արդյունաբերության, տրանսպորտի ոլորտներում: Այս ամենը խոսում է ներդրումային, առևտրային և գործարար բազմաթիվ հնարավորությունների մասին:
Իր հերթին Էսհադ Ջահանգիրին նշեց, որ Իրանը և Հայաստանը, ունեն պատմական անցյալ և օրինակելի փոխհարաբերություններ, մշակութային ու քաղաքական հարաբերությունների լայն շրջանակ, որը ժամանակի ընթացքում ավելի է ամրապնդվել:
Նա կարևորել է համատեղ ջանքերի գործադրման կարևորությունը` առկա խնդիրների քննարկման համար։ «Այդ առումով կարևոր է, որպեսզի մեզ հաջողվի ստորագրել է մի շարք հուշագրեր, որոնց թվում` արտոնյալ սակագների մասին պայմանագիր»,– ասել է նա։
Հայ-իրանական գործարար համաժողովին մասնակցում է 300-ից ավելի գործարար Հայաստանից և Իրանից (շուրջ 80 գործարար):
Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` Հայաստանի և Իրանի միջև արտաքին ապրանքաշրջանառությունը 2015թ.–ի 8 ամիսներին կազմել է 178,1 մլն դոլար, ինչը 0,5 տոկոսով ավել է անցած տարվա նույն շրջանի ցուցանիշից։
Վարչապետ. հայ–իրանական հարաբերություններն անցում են կատարում զարգացման նոր փուլ
© сайт правительства РАвыступление премьер-министра Армении Овика Абрамяна на армяно-иранском бизнес-форуме
Բաժանորդագրվել
Գործարար համաժողովը հնարավորություն կընձեռի Հայաստանի և Իրանի գործարարներին ծանոթանալ միմյանց երկրների տնտեսությանը, ներդրումային հնարավորություններին և հաստատել գործարար կապեր տնտեսության ամենատարբեր ոլորտներում, ասել է Հովիկ Աբրահամյանը