00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փորձագետ. Ռուսաստանը նախազգուշացրել է Թուրքիային իսլամիստներին աջակցելու համար

© Sputnik / Дмитрий Виноградов / Անցնել մեդիապահոցРоссийская боевая авиация на аэродроме около Латакии
Российская боевая авиация на аэродроме около Латакии - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայ թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանի խոսքով` Ռուսաստանն անուղղակիորեն զգուշացրել է Թուրքիային, որ այսուհետ թույլ չի տա հովանավորել Սիրիայի արմատական իսլամիստներին

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի– Sputnik. Ռուսաստանը զգուշացրել է Թուրքիային, որպեսզի վերջինս հրաժարվի Սիրիայի արմատական իսլամիստներին աջակցելուց, Sputnik Արմենիա պորտալին ասաց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը։

«Սիրիայում Ռուսաստանի հանկարծակի հայտնվելու և նրա ակտիվ ռազմական գործողությունների արդյունքում Թուրքիան հայտնվեց բավականին բարդ իրավիճակում։ Թուրքիան, որը հակամարտության սկզբից հետո այս բոլոր տարիների ընթացքում, փորձելով լինել կարևորագույն դերակատար, մարզելով գրոհայինների և օգնելով նրանց, փորձելով տապալել Ասադին, հանկարծ բախվեց Ռուսաստանի ներկայության հետ։ Նման իրավիճակում Թուրքիայի ողջ քաղաքականությունը ձախողվեց», – ասաց Իսպիրյանը։

Նրա խոսքով` Ռուսաստանը շատ լավ գիտի, որ Թուրքիան աջակցում է տարբեր իսլամամետ խմբավորումներին, այդ թվում` ահաբեկիչներին։ «Ռուսաստանի վերջին գործողությունները, օդային տարածքի խախտումները վկայում են այն մասին, որ ՌԴ–ն Թուրքիային է ուղղել անուղղակի զգուշացում այն մասին, որ այսուհետ ամեն ինչ վերահսկվելու է, և Ռուսաստանն այլևս թույլ չի տա հովանավորել արմատական իսլամիստներին», – նշեց Իսպիրյանը։

ՆԱՏՕ–ն պնդում է, որ Սու–30 և Սու–24 ռուսական ինքնաթիռները խախտել են Թուրքիայի օդային տարածքը հոկտեմբերի 3–ին և 4–ին` չնայած թուրքական իշխանությունների զգուշացումներին։ ՌԴ ՊՆ–ն երկուշաբթի հայտարարել է, որ հոկտեմբերի 3–ին Սու–30 ռուսական ինքնաթիռը կարճ ժամանակով, մի քանի վայրկյանով, մուտք է գործել Թուրքիայի օդային տարածք` անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով։

Իսպիրյանի խոսքով` չնայած դրան, Թուրքիան անուղղակիորեն կփորձի շարունակել իսլամիստներին աջակցելու իր քաղաքականությունը, սակայն այս անգամ շատ զգուշությամբ, քանի որ  Ռուսաստանը ներկայացրել է Սիրիայում ներկայության բավականին լուրջ հայտ։

Սիրիայում 2011 թ.–ի մարտից շարունակվում է զինված հակամարտությունը, որի հետևանքով, ՄԱԿ–ի տվյալներով, զոհվել է ավելի քան 250 հազար մարդ։ Կառավարական զորքերը դիմակայում են գրոհայինների ջոկատներին, որոնք պատկանում են տարբեր զինված զորամիավորումների։

Առավել ակտիվ են «Իսլամական պետություն» և «Ջեբհաթ ան–Նուսրա» ծայրահեղական խմբավորումների գրոհայինները։ Սեպտեմբերի 30–ից Ռուսաստանը, Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խնդրանքով, սկսել է թիրախային ավիահարվածներ հասցնել Սիրիայում գտնվող «Իսլամական պետության» օբյեկտներին։

Այս ընթացքում Օդա–տիեզերական ուժերը հասցրել են ավելի քան 450 հարված` ոչնչացնելով մոտ 300 գրոհային, մարզական ճամբարներ, հրամանատարային կետեր, ռազմամթերքի պահեստներ ու այլ օբյեկտներ։ Բացի այդ, Կասպյան նավատորմի նավերն արձակել են 26 հրթիռ, որոնք հաջող կերպով խոցել են ԻՊ–ի օբյեկտները։

Լրահոս
0