00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայ հանդիսատեսը ևս մեկ անգամ կկարողանա դիտել «Կյանքը կրկին չես խաղա» ներկայացումը

Բաժանորդագրվել
Մենք նույնիսկ չէինք պատկերացնում, որ հայ հանդիսատեսը այսպես ջերմ կընդունի այս ներկայացումը, ասաց Մոսկվայի Փարաջանովի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար Վլադիմիր Գաբեն

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik. Հայ հանդիսատես հոկտեմբերի 19-ին ևս մեկ անգամ կկարողանա դիտել Մոսկվայի Փարաջանովի անվան թատրոնի «Կյանքը կրկին չես խաղա» բեմադրությունը, հայտնել է  թատրոնի գեղարվեստական ղեկավար և հիմնադիր Վլադիմիր Գաբեն։

Մոսկվայի Սերգեյ Փարաջանովի անվան թատրոնի թատերախումբը սեպտեմբերի 22-ին և 23-ին հանդիսատեսի դատին էր ներկայացրել երկու բեմադրություն` «Արմենիդա» (նախկին անունը` «Ջան») և «Կյանքը չես խաղա կրկին» ներկայացումները։

«Երևանը լուրջ ինտելեկտուալ հանդիսատես ունի։ «Կյանքը կրկին չես խաղա» բեմադրության մեջ մենք ներկայացնում ենք ռուսական քնարերգության հանճարների լավագույն ներկայացումները։ Մենք նույնիսկ չէինք պատկերացնում, որ հայ հանդիսատեսը այսպես ջերմ կընդունի այս ներկայացումը», – հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ խոստովանել է Գաբեն։

«Կյանքը կրկին չես խաղա». սա երաժշտական–քնարական ներկայացում է, քնարերգության, երաժշտության և  խորհրդավորության կախարդական աշխարհ… Ներկայացման ընթացքում հնչում են Վլադիմիր Վիսոցկու, Բուլատ Օկուջավայի, Ռոբերտ Ռոժդեստվենսկու, Մարինա Ցվետաևայի, Իոսիֆ Բրոդսկու, Եվգենի Եվտուշենկոյի և Բելա Ախմադուլինայի ստեղծագործությունները։

Թատերական խմբի ստեղծագործական ուղու մասին խոսելիս Գաբեն նշել է, որ Փարաջանովի անվան թատրոնն այս տարի նշում է 20-ամյա հոբելյանը։

«Մեր թատրոնը տարբերվում է Մոսկվայի մյուս թատրոններից ոչ միայն յուրահատուկ «փարաջանովյան» մթնոլորտով, այլև նրանով, որ մենք կոտրել ենք դահլիճի և բեմի միջև եղած սահմանը։ Մենք ստեղծել են կինոյի և թատերական արվեստի ինքնատիպ մի միություն», – ասաց Գաբեն։

Նրա խոսքով` թատրոնի խաղացանկի կարևորագույն բեմադրություններից է «Արմենիդա» ներկայացումը, որը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։ Ներկայացման պրեմիերան տեղի է ունեցել այս տարվա ապրիլի 13-ին։

«Մեր հիմնական նպատակն է վառ պահել Սերգեյ Փարաջանովի հիշատակը, այդ իսկ պատճառով մեր բեմադրություններով հրավիրում ենք հանդիսատեսին ուղևորություն կատարել դեպի նրա հեքիաթային աշխարհ», – ասաց Գաբեն։

Նա խոստովանել է, որ թատրոնի բոլոր դերասաններն ու անձամբ ինքը շատ են սիրում Երևանի հանդիսատեսին, հաճույքով պատրաստ են կրկին Երևան այցելել հյուրախաղերով։

Մոսկվայի Սերգեյ Փարաջանովի անվան թատրոնը հիմնադրվել է 1994 թվականին։ Սա աշխարհում միակ լաբորատորիան է, որը փորձառում է ХХ  դարի հանճարեղ վարպետ Սերգեյ Փարաջանովի բացառիկ կերպարների և առասպելների ոլորտում։ Այն նրբագեղ փոխաբերությունների, կախարդական կերպարանափոխությունների և բախվող տարերքների թատրոն է։

Լրահոս
0