ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik. IMDb կայքը, որն կինոյին վերաբերող ամենախոշոր տվյալների բազան է աշխարհում, ներկայացրել է վերջին 25 տարվա ընթացքում հանդիսատեսի նախընտրած ամենահայտնի ֆիլմերի ցուցակը։ Ինչպես գրում է lenta.ru–ն, ամբողջական վարկանիշը ներկայացնում է Vanity Fair թերթը, որի թղթակիցը զրուցել է կայքի հիմնադիր Կոլ Նիդեմի (Col Needham) հետ։
Կայքի տվյալով` 2014 թվականին հանդիսատեսի նախընտրությունների ցուցակում առաջին տեղն է զբաղեցրել Քրիստոֆեր Նոլանի «Ինտերստելլեր» ֆիլմը։ 2013 թվականի ամենահայտնին ֆիլմն է ճանաչվել «Ուոլ սթրիթի գայլը»` Լեոնարդո դի Կապրիոյի մասնակցությամբ։ 2012 թվականի ամենահայտնի ֆիլմը «Ջանգոն ազատագրվածը» դրաման է, որում խաղում էր Քվենտին Տարանտինոն։
Բացի «Ինտերստելլեր» ֆիլմից, վարկանիշում տեղ են գտել Նոլանի կինոնկարներից ևս 4–ը` «Սկիզբ» (2010), «Մուգ ասպետ» (2008), «Բեթմեն. սկիզբ» (2005) և «Հիշիր» (2000) ֆիլմերը։
Ցուցակում ներառված ֆիլմերից երեքի ռեժիսորը Քվենտին Տարանտինոն է։ Բացի «Ջանգոյից», ցուցակում են նրա «Անփառունակ սրիկաները» (2009) և «Կատաղած շները» (1992)։
Իր ֆիլմերի շնորհիվ հանդիսատեսի համակրանքը շահած երրորդ ռեժիսորը Մարտին Սկորսեզեն է։ Նրա երկու ժապավենները` «Ուրացողները» (2006) և «Փառավոր տղաները» (1990), ներառված են IMDb վարկանիշում։
Հանդիսատեսը հավանել է նաև Փիթեր Ջեքսոնի «Մատանիների տիրակալը» եռապատումը (2001-2003 թթ)։
Բացի այդ, ցուցակում են հայտնվել «Մաքուր բանականության հավերժ փայլատակումը» (2004), «Մարտական ակումբը» (1999), «Փրկել շարքային Ռեյնին» (1998), «Փախուստ Շոուշենկից» (1994), «Շինդլերի ցուցակը» (1993) և «Գառների լռությունը» (1991) ֆիլմերը։
IMDb–ի ամենահայտնի վարկանիշը «Պատմության ամենահայտնի 250 ֆիլմերն» են։ Արդեն ավելի քան 20 տարի է` այդ վարկանիշի առաջին հորիզոնականում է Ֆրենկ Դարաբոնտի «Փախուստ Շոուշենկից» դրաման, որին հաջորդում են Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի «Կնքահայր» եռապատման առաջին երկու ֆիլմերը։
IMDb կայքը հրապարակել է վերջին 25 տարվա ամենահայտնի ֆիլմերի անունները
14:40 15.10.2015 (Թարմացված է: 15:03 15.10.2015)
© http://brainsly.net/кино, фильм, кинематограф, кинолента
© http://brainsly.net/
Բաժանորդագրվել
Ինչպես գրում է lenta.ru–ն` ամբողջական վարկանիշը ներկայացնում է Vanity Fair թերթը, որի թղթակիցը զրուցել է կայքի հիմնադիր Կոլ Նիդեմի հետ