00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տաթևեր. աշխարհի ամենաերկար ճոպանուղին արդեն 5 տարեկան է

© IDEA FoundationКанатка в Татеве
Канатка в Татеве - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ճոպանուղու ազդանշանը նոր մարդկանց ժամանումն է ավետում: Ճոպանուղու խուցը հասնում է «Տաթև» կայարան: Ժամանման զանգը միախառվում է եկեղեցու զանգերի հնչյուններին

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik. «Տաթևեր». աշխարհի ամենաերկար երկկողմանի ճոպանուղին գործունեության 5 տարվա ընթացքում գրավեց նաև աշխարհահռչակ մարդկանց: Եվ նրանցից յուրաքանչյուրի այցելությունն աշխարհի ուշադրությունը սևեռում էր դեպի այս գողտրիկ ու հիասքանչ անկյունը:

Ճոպանուղու երկարությունը 5752 մետր է: Դեպի վանք տանող օդային ճանապարհը տևում է 12 րոպե, նույնքան` նաև հետդարձը: Այնինչ մինչև ճոպանուղու կառուցումը գետնուղով վանք հնարավոր էր հասնել լավագույն դեպքում 40 րոպեում:

Տաթևեր այցելողներից մեկն էլ Շախմատի աշխարհի չեմպիոն, գրոսմայստեր Մագնուս Կարլսենն էր: 

Կարլսենը Հալիձորի կայարանից բազմաթիվ զբոսաշրջիկների հետ պատրաստվում էր աշխարհի ամենաերկար երկկողմանի ճոպանուղին նստել:  

«Ես շատ բան չգիտեի Հայաստանի մասին,- ասել է գրոսմայստերը։- Գիտեի միայն, թե որտեղ է տեղակայված, մայրաքաղաքի անվանումն ու շախմատի պատմությունը: Հայաստանը նման է Նորվեգիային. Բնությունը, սարերը ծանոթ են, ինձ հարազատ միջավայր է:

© IDEA FoundationՇախմատիստներ Մագնուս Կարլսենն ու Լևոն Արոնյանը
Шахматисты Карлсен Магнус И Левон Аронян катаются на канатке в Татеве - Sputnik Արմենիա
Շախմատիստներ Մագնուս Կարլսենն ու Լևոն Արոնյանը

Տաթևի վերածնունդը ոչ միայն վանական համալիրի վերականգնումն է լինելու, այլև դեպի Տաթև զբոսաշրջային ուղղության զարգացումը և այն հայտնի ու գրավիչ համաշխարհային մակարդակի զբոսաշրջային գոտի դարձնելը:

«Ճոպանուղու 5-ամյա գործունեության ընթացքում մեզ համար մենք գրանցեցինք մի շատ հետաքրքիր, տպավորիչ իրողություն, — ասում են «Տաթևի վերածնունդ» նախաձեռնության հեղինակները, — երբ ոչ միայն Տաթևի վանքը կարող է գրավել զբոսաշրջիկներին աշխարհի տարբեր կետերից, այլև աշխարհի ամենաերկար ճոպանուղին դարձել է արդեն պարտադիր այցելության վայր և շատ մարդիկ, որոնք գալիս են Հայաստան, գալիս են Տաթև նաև ճոպանուղու համար:

«Տաթևի վերածնունդը» նախաձեռնողներն ամեն ինչ անում են, որ զբոսաշրջիկը Հայաստանից չհեռանա առանց Տաթև այցելելու կամ այցելի հատուկ Տաթևը տեսնելու համար: Մի քանի տարի առաջ անհավանական էր թվում, որ Տաթև այցելողների թիվը կբազմապատկվի, տարածաշրջանում կբացվեն նոր հյուրանոցներ, հարակից գյուղերի բնակիչները զբոսաշրջային սպասարկող ծառայություներ կմատուցեն, կզարգանան ենթակառուցվածքները:

Գյուղի բնակիչներից մեկը պատմում է, որ ակտիվացել է կյանքը Տաթևում, սեփական ուժերով հյուրատուն են կառուցել, իրենց իսկ տանը, ընդունում են հյուրերին, հյուրասիրում տեղի բարիքներն ու միաժամանակ գումար վաստակում: Ասում է, որ ճոպանուղին շատ բան փոխեց իրենց գյուղի կյանքում:

Իսկ Տաթևը առանձնահատուկ է ոչ միայն իր խորհրդավորությամբ, այլև` զբոսաշրջային միանգամից մի քանի հայտնի ուղղությունների առաջարկով: Հոգևոր, պատմամշակութային տուրիզմից մինչև էկո և ագրարային տուրիզմ, այդ ամենին գումարվում է էքստրեմալ տուրիզմի սիրահարներին առաջարկվող ուղղությունը:

© Photo: IDEA FoundationՏաթևի վանքը
Татевский монастырь  - Sputnik Արմենիա
Տաթևի վանքը

Եղանակային հրաշալի պայմաններն ու գեղեցիկ բնությունը, համեղ ու էկոլոգիապես մաքուր ուտեստները, ինչպես նաև զբոսաշրջիկների անվտանգության երաշխիքները, հյուրընկալ համայնքը, հին գյուղական միջավայրն ու հանգստյան գոտիները գրավիչ են դարձնում Տաթևը որպես զբոսաշրջային գոտի:

Ճոպանողին գինեսի ռեկորդակիր է. ևս մեկ հանգամանք զբոսաշրջիկին գրավելու համար:

5 տարվա ընթացքում ճոպանուղին տեղափոխել է ավելի քան 400 000 ուղևոր: Այսինքն՝ Տաթև եկող բոլոր զբոսաշրջիկների 80 տոկոսն այսօր տեղափոխվում է դեպի Տաթևի վանք ճոպանուղու միջոցով: Շուրջ 30 անգամ ավելացել է Տաթև այցելողների թիվը: Մոտակա քաղաքում՝ Գորիսում 3-4 տարի առաջ կար 3 հյուրանոց, արդեն  գործում են 17-ը, շրջակա գյուղերում բացվել են 22 նմանատիպ հյուրատներ:

Վանքի հոգևորական հայր Միքայելը պատմում է, որ Ճոպանուղին էապես ազդել է, որպեսզի զբոսաշրջիկներն ավելի հեշտությամբ այցելեն վանք: Եվ հիմա զբոսաշրջության աճը դեպի Տաթև ակնհայտ է: Ճոպանուղու շնորհիվ զբոսաշրջիկները գալով Տաթև նաև նպաստում և աջակցում են գյուղական համայնքների զարգացմանը:

Եթե 2010թ.–ին Տաթևի վանքի կողքի շուկայում առևտուր էին անում 2 կանայք, այսօր նրանք 16-ն են, այսինքն՝ 8 անգամ ավելացել է նաև տեղի գյուղմթերքների առևտուրը:

© IDEA FoundationԱրագ սննդի կետ` վանահամալիրին հարակից տարածքում
Бистро рядом с Татевским монастырем - Sputnik Արմենիա
Արագ սննդի կետ` վանահամալիրին հարակից տարածքում

Ճոպանուղուց բացի, «Տաթևի վերածնունդ» ծրագրի ղեկավարները փորձում են այցելուներին ներկայացնել տեղի մշակույթն ու ավանդույթները, ինչը պակաս գրավիչ չէ, օրինակ` ոչխարների խուզման յուրահատուկ ու ինքնատիպ փառատոնը:

Այսպիսով՝ նոր նախաձեռնություններն ու նոր ծառայությունների մատուցումը մի կողմից գրավիչ կդարձնեն Տաթևը զբոսաշրջիկների համար, մյուս կողմից կնպաստեն համայնքների զարգացմանն ու բնակիչների կենսամակարդակի բարձրացմանը:

Ճոպանուղին նպաստում է նաև Տաթևի վանական կյանքի ու կորցրած ավանդույթների վերականգնմանը:

Ճոպանուղու ազդանշանը նոր մարդկանց ժամանումն է ավետում: Ճոպանուղու խուցը հասնում է «Տաթև» կայարան: Ժամանման զանգը միախառվում է եկեղեցու զանգերի հնչյուններին:

Մագնուս Կարլսենը չի կարողանում զսպել ստացած տպավորությունները. «Տաթևն անչափ ազդեցիկ է ու գեղեցիկ, ամեն ինչ պարզապես հիասքանչ է»:

Լրահոս
0