00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Սուրեն Սուրենյանց
Փաշինյանն ակտիվորեն զբաղված է պատմությունը կեղծելով.Սուրենյանց
09:07
5 ր
Դավիթ Խաժակյան
Փաշինյանի հայտարարությունը հակասում է Հայաստանի Սահմանադրությանը.Խաժակյան
09:13
4 ր
Դավիթ Մարգարյան
Նախադրյալներ կան կասկածելու, որ Ավինյանը տեղյակ է եղել տոմսի գնի մասին.Մարգարյան
09:18
5 ր
Ուղիղ եթեր
09:24
2 ր
Ուղիղ եթեր
09:27
33 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
26 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:15
39 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Արմեն Աշոտյան
Նախագահները մերժեցին նրա հրավերն ու ճիշտ արեցին․Աշոտյան
19:14
2 ր
Ամրամ Մակինյան
Հայրապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները շարունակվում են․Մակինյան
19:17
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:06
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
11:33
17 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
11:59
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ժամանակն է սովորել Ռուսաստանում» ամենամյա օլիմպիադան կանցկացվի Հայաստանում

© Sputnik / Ани ЛипаритянУчастники пресс-конференции к открытию Ежегодной олимпиады "Время учиться в России".
Участники пресс-конференции к открытию Ежегодной олимпиады Время учиться в России. - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նախորդ տարի ավելի քան 200 մարդ Հայաստանից դարձել է ռուսական առաջատար համալսարանների ուսանող

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնը (ԳՄՌԿ), Հայաստանում ՌԴ դեսպանության հետ համատեղ, հայտարարում է 2016-2017 ուսումնական տարում դաշնային բյուջեի միջոցների հաշվին ռուսական բուհերում ուսման արշավի մասնակցության հայտերի ընդունման մեկնարկի մասին, չորեքշաբթի ասել է Երևանում ԳՄՌԿ տնօրեն Մարկ Կալինինը Sputnik Արմենիա միջազգային մամուլի կենտրոնում։

«Ժամանակն է սովորել Ռուսաստանում» ամենամյա օլիմպիադան կանցկացվի Հայաստանում հոկտեմբերի 14-16–ը։

Ըստ նրա` Ռուսաստանի Դաշնությունն ամեն տարի Հայաստանին հատկացնում է ռուսական առաջատար համալսարաններում բակալավրիատի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ծրագրով ուսման ավելի քան 200 տեղ։

«Տվյալ ծրագրին մասնակցող ռուսական համալսարանների աշխարհագրությունը շատ լայն է։ Ռուսաստանի գործնականում բոլոր տարածաշրջանները մասնակցում են դրան։ Ամեն տարի մենք բավականին բարձր մրցակցություն ենք ունենում հայ դպրոցականների, 12–րդ դասարանցիների և բակալավրերի շրջանում»,– նշել է Կալինինը։

Նա ավելացրեց, որ նախորդ տարի ավելի քան 1000 մարդ է մասնակցել մրցույթին, և ավելի քան 200 մարդ դարձել է ռուսական առաջատար համալսարանների ուսանող։ Մոտ 150 մարդ Հայաստանից ընդունվել է Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի բուհեր, և մոտ 50 դիմորդ` տարածաշրջանային բուհեր։

Ինչ վերաբերում է ընտրական փորձություններին, ապա, Կալինինի խոսքով, մրցութային հանձնաժողովը, որի կազմում են ՌԴ դեսպանության, ԳՄՌԿ ներկայացուցիչներ, ռուսաստանաբնակ հայրենակիցների առաջատար կազմակերպությունների ղեկավարներ, ռուսական առաջատար համալսարանների ներկայացուցիչներ, նախևառաջ նայելու են առաջադիմությանը, ատեստատի միջին միավորին, ռուսաց լեզվի իմացությանը։

«Հնարավոր է` մի շարք առարկաներից կանցկացվի լրացուցիչ թեստավորում։ Ռուսական որոշ համալսարաններ, մասնավորապես, տեխնիկականները, իրավունք ունեն ինքնուրույն ընտրել իրենց համար տաղանդավոր դիմորդների։ Նրանք ինքնուրույն օլիմպիադաներ են անցկացնում և համապատասխան չափանիշներ սահմանում։ Մասնավորապես, դա Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանն է, Էկոնոմիկայի բարձրագույն դպրոցը»,– ասաց Կալինինը։

Ըստ նրա` նախորդ տարի Ռուսաստանում ռուսական առաջատար բուհերի բակալավրիատում բարձր մրցակցություն էր, իսկ մագիստրատուրայի մրցակցությունը բավականին ցածր էր։

Պատասխանելով Sputnik Արմենիա պորտալի հարցին` Կալինինն ասաց, որ Հայաստանի քաղաքացիների շրջանում նախորդ տարի ամենապահանջվածը բժշկի մասնագիտությունն էր։

«Մասնագիտություններն ամեն տարի տարբեր վարկանիշ են ունենում։ Ըստ ավանդույթի` բարձր է տնտեսական և իրավագիտական մասնագիտությունների մրցույթը։ Միաժամանակ, մենք փորձում ենք կողմնորոշել դիմորդներին տեխնիկական մասնագիտությունների ուղղությամբ, քանի որ քվոտաները քիչ են»,– ասաց Կալինինը։

«ՄԻՍիՍ» տեխնոլոգիական հետազոտական ազգային համալսարանի միջազգային ակադեմիական շարժողականության վարչության ճարտարագետ Էլինա Հայրապետյանը նշեց, որ օտարերկրացի քաղաքացին պետք է ներկայացնի փաստաթղթերի համապատասխան ցանկ։

«Ռուսական բուհի ուսանող դառնալ ցանկացող դիմորդը պետք է ներկայացնի լրացված դիմումի ձև` կցված գունավոր լուսանկարով, ներկայացնի ՄԻԱՎ/ՁԻԱՀ–ի բացակայությունը հաստատող տեղեկանք, 086 ձևի բժշկական տեղեկանք, իր հրապարակումները, եթե դիմորդը ցանկանում է ընդունվել մագիստրատուրա։ Բոլոր փաստաթղթերը պետք է ներկայացնել Երևանում ԳՄՌԿ ներկայացուցչություն»,– նշեց Հայրապետյանը։

«Ժամանակն է սովորել Ռուսաստանում» ամենամյա օլիմպիադային կամավոր կարող են մասնակցել Երևանում, Գյումրիում և Վանաձորում  Հայաստանի բուհերի ուսանողները և դպրոցականները։

Օլիմպիադան անցկացվում է երկու փուլով` տեղեկատվական և ընտրական։ Ընտրական փուլն ընդգրկում է մաթեմատիկայի` միջնակարգ կրթության ռուսական հանրակրթական ծրագրերով կազմված առաջադրանքների թեստավորում։

Օլիմպիադայի հաղթողները հնարավորություն կստանան սովորել Ռուսաստանում բակալավրիատի և մագիստրատուրայի ծրագրերով դաշնային բյուջեի միջոցների հաշվին։

Օլիմպիադայի միջոցառումների ընթացքում դպրոցականները և նրանց ծնողները կկարողանան ծանոթանալ Ռուսաստանի Դաշնության բուհերում սովորելու համար փաստաթղթերի նախապատրաստման պահանջներին, ժամկետներին և կարգին, ինչպես նաև անձամբ հանդիպել ռուսական բուհերի ներկայացուցիչների հետ։

Լրահոս
0