00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գողությունը ոչ եկամտաբեր զբաղմունք է ճանաչվել

© Sputnik / Григорий Сысоев / Անցնել մեդիապահոցАкция "День гнева"
Акция День гнева - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԱՄՆ–ում գողերի բազմամյա հետազոտությունը ցույց է տվել, որ գողությունների ճնշող մեծամասնությունը գրեթե եկամուտ չի բերում

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի– Sputnik. «Դարի փայլուն գողությունները» հոլիվուդյան առասպելներ են. ԱՄՆ–ում գողերի բազմամյա հետազոտությունը ցույց է տվել, որ գողությունների ճնշող մեծամասնությունը նվազագույն եկամուտ է բերում, և գրեթե ոչ ոք չի մշտապես գողությամբ չի զբաղվում։ Գիտնականների կարծիքով` գողությունն այսօր դեռահասային տարիքում ընդամենը ոչ մեծ փողեր ձեռք բերելու միջոց է։ Հետազոտությունը հրապարակվել է Journal of Economic Behavior & Organization ամսագրում, իսկ The Washington Post–ը հակիրճ ներկայացնում է այն։

Ինչպես գրում է lenta.ru–ն, տնտեսագետ Ջեֆրի Ֆեյն Ուիլյամսը հետազոտել է այն գողերի տվյալները, որոնք ընդունել են իրենց մեղքը և ընդգրկվել են «Երիտասարդության ազգային լոնգիտյուդային հարցման» մեջ։ Այդ նախագծի շրջանակում գիտնականները հետևել են ԱՄՆ 8 հազար քաղաքացիների ճակատագրին 1997-2011թթ.–ի ընթացքում։ Նրանց հարցրել են, թե ինչ–որ բան գողացե՞լ են նախորդ տարի և որքա՞ն է արժեցել այդ իրը։

Պարզվել է, որ հարցվածների 16 տոկոսը կյանքում գոնե մեկ անգամ մասնակցել է գողության (եթե այստեղ ներառվեն նաև մինչև 50 դոլար արժողությամբ մանր գողությունները, ապա գողերն ավելի շատ կլինեն. յուրաքանչյուր երրորդ տղամարդը և յուրաքանչյուր չորրորդ կինը)։ Ինչպես և սպասվել է, գողերի շարքում գերակշռում են տղամարդիկ, փոքրամասնությունների ներկայացուցիչները, որոնք չարաշահում են ալկոհոլը և ծխախոտը։

Ավելի անսպասելի է եղել մեկ այլ հետևություն. գողի կարիերան քիչ ժամանակ է զբաղեցնում` միջին հաշվարկով մեկ տարուց քիչ։ Նախագծի 15 տարիների ընթացքում գողերի շուրջ 5 տոկոսը շարունակել են գողություններ կատարել երեք տարի շարունակ։ «Իրավախախտների մեծամասնության համար գողությունը պատանեկության շրջանում ռիսկային պահվածքի ձևերից մեկն է։ Մոտավորապես 20 տարեկանում գողությունների հաճախականությունը կտրուկ նվազում է»,– գրում է գիտնականը։

Ինչպես պարզել է Ուիլյամսը, գողությունը գրեթե շահույթ չի բերում։ Մեկ գողությունից ստացված միջին եկամուտը 37 դոլար է կազմում։ Ավելին` գողությունների մի մասն ընդհանրապես օգուտ չի բերել իրավախախտներին։ Շահավետ գողության մասին ոչ ոք չի պատմել։ Ի տարբերություն թմրանյութերի վաճառքի, որն ԱՄՆ–ում կարող է հանցագործին կայուն եկամուտ բերել երկար ժամանակ, գողությունը չի կարող փոխարինել մշտական աշխատանքը, եզրափակում է Ուիլյամսը։

Գիտնականը գողության մասին ևս մեկ հայտնի կարծրատիպ է բացահայտել. գողություններն իբր կատարում են ամենաաղքատ մարդիկ, որոնք չեն կարող այլ կերպ գումար վաստակել։ Հարցվածների եկամտի և գողության նկատմամբ հակվածության միջև ոչ մի կապ չի բացահայտվել։

Սակայն երկարաժամկետ հեռանկարում (30 տարեկանի մոտ) նման կապը սկսում է դրսևորվել։ Ուիլյամսը կասկածում է, որ կա ինչ–որ գործոն, որը պատասխանատու է թե՛ ցածր եկամտի, թե՛ գողության նկատմամբ հակվածության համար։ Նրանք ավելի շատ մտածում են րոպեական օգուտի մասին և մոռանում են ռիսկերի մասին (պատժի վտանգ, դատվածություն և այլն)։

Ինչ վերաբերում է խելացի, հաշվենկատ և հաջողակ գողերին («Օուշենի 11 ընկերները» ֆիլմի հերոսների նման), ապա նրանք եթե առասպելական կերպարներ չեն, ուրեմն չափազանց հազվադեպ են հանդիպում, կարծում է Ուիլյամսը։

Լրահոս
0