ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի — Sputnik. Ամերիկացի դերասան Ջոնի Դեպը հայտնել է, որ չի ուզում «Օսկար» ստանալ։ «Սև պատարագ» քրեական դրամային նվիրված ասուլիսի ժամանակ նա նշել է, որ չի սիրում ելույթ ունենալ հանդիսատեսի առջև և ճառ ասել։ Նրա խոսքն է մեջբերում BBC News–ը։
««Օսկարի» գաղափարը նշանակում է, որ դու ինչ–որ մեկի հետ մրցում ես, իսկ ես ոչ ոքի հետ չեմ մրցում։ Պարզապես զբաղվում եմ իմ գործով, ստեղծում եմ այն, ինչ ուզում եմ ստեղծել։ Մարդկանց երբեմն դուր չի գալիս, որ դա ինձ մոտ ստացվում է, բայց դա նորմալ է»,– ասել է դերասանը։
Փորձագետների կարծիքով` «Սև պատարագը», որտեղ Դեպը հանդես է գալիս գլխավոր դերում, ամերիկյան կինոմրցանակի հավանական թեկնածուներից է։ Կենսագրական ֆիլմը ռուսական կինոթատրոնների էկրաններ կբարձրանա հոկտեմբերի 29–ին։ Ֆիլմը պատմում է բոստոնցի գանգստեր Ուայթի Բալջերեի մասին, որի անվան հետ 19 սպանություն է կապված։ Նա գաղտնի աշխատել է ՀԴԲ–ում։ 1995թ.–ին գանգստերն անհետացել է և 16 տարի կարողացել է թաքնվել արդարադատությունից։ 2011թ.–ի հունիսին նրան ձերբակալել են, և հիմա 85–ամյա հանցագործն ազատազրկման մեջ է։
Դեպը երբեք «Օսկարի» չի արժանացել, սակայն երեք անգամ առաջադրվել է այդ մրցանակին «Սուինի Թոդ, դև–վարսահարդարը Ֆլիթ–սթրիթից», «Կախարդական երկիր» և «Կարիբյան ծովի ծովահենները. «Սև մարգարտի» անեծքը» ֆիլմերի համար։
Ջոնի Դեպը հրաժարվել է «Օսկարից»
15:39 13.10.2015 (Թարմացված է: 18:19 13.10.2015)
© Sputnik / Алексей Куденко / Անցնել մեդիապահոցПремьера фильма "Пираты Карибского моря: На странных берегах" в кинотеатре "Октябрь"
© Sputnik / Алексей Куденко
/ Բաժանորդագրվել
««Օսկարի» գաղափարը նշանակում է, որ դու ինչ–որ մեկի հետ մրցում ես, իսկ ես ոչ ոքի հետ չեմ մրցում։ Պարզապես զբաղվում եմ իմ գործով, ստեղծում եմ այն, ինչ ուզում եմ ստեղծել։ Մարդկանց երբեմն դուր չի գալիս, որ դա ինձ մոտ ստացվում է, բայց դա նորմալ է»,– ասել է դերասանը։