ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. Ռեփեր Քանյե Ուեսթը մասնակցել է American Idol շոուի լսումներին Ժողովրդավարական կուսակցության ազգային կոմիտեի նիստին նախագահ Բարաք Օբամայի համար ելույթ ունենալուց անմիջապես հետո, հայտնում է The Hollywood Reporter–ը։
Լսումները տեղի են ունեցել հոկտեմբերի 10-ին Սան Ֆրանցիսկոյում։ Տաղանդների շոուի դատավորները, որոնց շարքում է երգչուհի և դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը, զարմացել էին, երբ երաժիշտը հայտնվել էր բեմի վրա։ Սակայն դեռևս անհայտ է` Ուեսթի հայտնվելը քասթինքին PR ակցիա՞ էր, թե՞ ռեփերն իրոք պատրաստվում է մասնակցել շոուի 15-րդ սեզոնին։
Անհայտ է նաև, թե ինչ երգ է կատարել Ուեսթը լսումների ժամանակ։
Ավանդաբար American Idol տաղանդների շոուն մեկնարկում է փետրվարին։ Ավելի վաղ Fox հեռուստաալիքը հայտնել էր, որ 15-րդ սեզոնը նախագծի համար վերջինը կլինի։
Քանյե Ուեսթն անցել է American Idol շոուի լսումները
12:45 13.10.2015 (Թարմացված է: 13:14 13.10.2015)
© Photo : PhillycustomsКанье Уест
© Photo : Phillycustoms
Բաժանորդագրվել
Ավանդաբար American Idol տաղանդների շոուն մեկնարկում է փետրվարին։ Ավելի վաղ Fox հեռուստաալիքը հայտնել էր, որ 15-րդ սեզոնը նախագծի համար վերջինը կլինի։