ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի — Spuntik. Իրանական միջուկային ծրագրով միջազգային միջնորդների «վեցյակի» հետ Իրանի համաձայնության իրագործման օրինագիծը հավանության է արժանացել ԻԻՀ մեջլիսի նիստում, հայտնում է Ռոյթերս գործակալությունը` հղում անելով տեղական ԶԼՄ–ներին։
Ավելի վաղ` կիրակի օրը, իրանական խորհրդարանն առաջին ընթերցմամբ վավերացրել էր համաձայնագրի իրագործման գործողությունների համապարփակ համատեղ ծրագրի ընդհանուր շրջանակները։
Իրանը և միջազգային բանակցողների «վեցյակը» հուլիսի 14–ի լույս գիշերը հասել են իրանական ատոմի բազմամյա խնդրի կարգավորման պատմական համաձայնագրի։
Բարդագույն բանակցություններն ավարտվել են գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ընդունմամբ, որի կատարումն ամբողջությամբ կհանի Իրանից ՄԱԿ ԱԽ, ԱՄՆ–ի և Եվրամիության սահմանած տնտեսական և ֆինանսական պատժամիջոցները։
«Վեցյակի» հետ Իրանի համաձայնության մասին օրենքին հավանություն է տվել իրանական մեջլիսը
11:00 13.10.2015 (Թարմացված է: 11:07 13.10.2015)

© Sputnik / Владимир Федоренко
/ Բաժանորդագրվել
Իրանական խորհրդարանն ավելի վաղ վավերացրել էր համաձայնության իրագործման գործողությունների համատեղ ծրագրի շրջանակները, որը ստորագրվել էր Իրանի և միջազգային բանակցողների «վեցյակի» հետ հուլիսին