00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանում պարգևատրվեցին շախմատի համալսարանական թիմերի Եվրոպայի առաջնության հաղթողները

© ChessdomШахматы
Шахматы - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Տղաների թիմային պայքարում առաջին տեղը գրավել է Ռուսաստանի Ուրալի պետական համալսարանի թիմը

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. Երևանում ավարտվել է հոկտեմբերի 7-11-ը տեղի ունեցած  շախմատի համալսարանական թիմերի Եվրոպայի առաջնությունը, հայտնում է կրթության և գիտության նախարարության պաշտոնական կայքը:

Ըստ հաղորդագրության` պարգևատրման հանդիսավոր արարողությանը ներկա է եղել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Ամփոփելով քառօրյա մրցաշարը՝ ՀՀ ԿԳ նախարարը  կարևորել է երևանյան  առաջնության կայացումը.

«Սա Հայաստանի նախաձեռնությունն էր` անցկացնել Եվրոպական համալսարանական շախմատի առաջին առաջնությունը: Իհարկե, հավակնոտ նախաձեռնություն էր` հաշվի առնելով, որ մենք բոլորովին վերջերս ենք անդամակցում Եվրոպական համալսարանական մարզական ասոցիացիային: Բայց միանգամից հանդես եկանք մեր առաջարկով: Ի ուրախություն մեզ, առաջարկությունն ընդունվել էր: Շախմատը Հայաստանի ազգային հպարտության բնութագրիչներից մեկն է: Պետք է փաստենք, որ առաջնությունը կայացել է: Դրա մասին խոսում է Եվրոպական համալսարանական մարզական ֆեդերացիայի ղեկավարությունը: Մեր թիմերն առաջին տեղում չեն, իհարկե այդ տեսակետից բավարարված չեմ, բայց ունենք երկրորդ մրցանակային տեղ»,- ողջույնի խոսքում նշել է Աշոտյանը։

Նա համոզմունք  է հայտնել, որ մասնակիցները Հայաստանում անցկացրել են հրաշալի օրեր, ձեռք են բերել լավ ընկերներ: 

ՀՀ ԿԳ նախարարը պարգևատրել է  թիմային պայքարում հաղթած մասնակիցներին:

Տղաների թիմային պայքարում առաջին տեղը գրավել է  Ռուսաստանի  Ուրալի պետական համալսարանի թիմը, երկրորդ տեղում՝ Հայաստանի Ֆիզիկական կուլտուրային հայկական պետական ինստիտուտի թիմը և երրորդ տեղում՝ Լեհաստանի՝  Վարշավայի պետական համալսարանի թիմը:

Մրցաշարին մասնակցել  են  9 երկրի 25 համալսարանական թիմեր, ընդհանուր առմամբ  82 պատվիրակներ, որոնցից 67-ը  մարզիկներ:

Շախմատի համալսարանական թիմերի Եվրոպայի հաջորդ առաջնությունը տեղի կունենա 2 տարի անց՝ Իսպանիայում:

Լրահոս
0