ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի — Sputnik. Սիրիայի երեք քաղաքացիներ ձերբակալվել են Մոսկվայի կենտրոնում` ահաբեկության կազմակերպման կասկածանքով, երկուշաբթի գրում է «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթը` հղում անելով քննչական մարմինների աղբյուրին։
Ինչպես ավելի վաղ հայտնել է Ազգային հակաահաբեկչական կոմիտեի տեղեկատվական կենտրոնը, բնակելի տներից մեկում ուժայինները ձերբակալել են մի խումբ մարդկանց, ովքեր, ենթադրաբար, ահաբեկություն են նախապատրաստել ռուսական մայրաքաղաքում։ Նրանց բնակարանում ինքնաշեն պայթուցիկ սարք են գտել և վնասազերծել։
«Ստրելբիշչենսկի նրբանցքի երրորդ մասնաշենքի հինգերորդ տան 5–րդ բնակարանում 15 մարդ է ձերբակալվել։ Դրանցից 12–ը Հյուսիսային Կովկասից են (այդ թվում` Չեչնիայից), 3–ը` Սիրիայի քաղաքացիներ։ Ներկայում նրանք հարցաքննվում են»,– գրում է թերթը։
Ահաբեկության կազմակերպման կասկածանքով Մոսկվայում երեք սիրիացիներ ձերբակալվել են
16:42 12.10.2015 (Թարմացված է: 13:59 13.10.2015)
© Sputnik / Виталий Белоусов
/ Բաժանորդագրվել
Նախօրեին իրավապահ մարմինները ձեևբակալել են մի խումբ մարդկանց, ովքեր կասկածվում են Մոսկվայում ահաբեկության նախապատրաստման մեջ։ Ընդամենը ձերբակալվել է 15 մարդ, որոնց թվում` Սիրիայի և Հյուսիսային Կովկասի երեք քաղաքացիներ։