00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գլխավոր քարտուղար. ՖՄԿ–ն աշխատում է մոլորակի կայունության և խաղաղության ուղղությամբ

© Sputnik / Давид Галстян Генеральный секретарь Международной организации франкофонии Микаэль Жан и министр иностранных дел Армении Эдуард Налбандян на совместной пресс-конференции в Ереване
Генеральный секретарь Международной организации франкофонии Микаэль Жан и министр иностранных дел Армении Эдуард Налбандян на совместной пресс-конференции в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Աշխարհում շարունակվում են հանցագործությունները մարդկության դեմ, և մենք պետք է արձագանքենք դրանց», – ասել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկայել Ժանը։

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունն աշխատում է ամբողջ մոլորակի խաղաղության և կայունության պահպանման ուղղությամբ, երկուշաբթի ասել է ՖՄԿ գլխավոր քարտուղար Միկայել Ժանը։

«Մենք աշխատում ենք ճգնաժամերի և ցեղասպանությունների կանխարգելման ուղղությամբ։ Ձեր փորձը ցույց է տալիս, որ Հայաստանն այն վայրն է, որտեղ պետք է խոսել դրա մասին։ Աշխարհում շարունակվում են հանցագործությունները մարդկության դեմ, և մենք պետք է արձագանքենք դրանց», – ասել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միքայել Ժանը Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի հետ ավարտված ՖՄԿ  նախարարական 31–րդ նստաշրջանից հետո կայացած համատեղ մամուլի ասուլիսում։ 

Ըստ նրա, տեղային ողբերգություններ և ճգնաժամեր գոյություն չունեն, պետք է համատեղ գործել հանուն խաղաղության։ «Հայաստանի պատմության դառն էջը` ցեղասպանությունը, ոչ միայն նրանն է։ Այն վերաբերում է ամբողջ մարդկությանը»,– ընդգծել է Ժանը։

Ըստ նրա, երևանյան  համաժողովի շրջանակում  մասնակիցները` մոտ 80 երկրների ներկայացուցիչներ, հնարավորություն են ունեցել կարծիքներ փոխանակել, քննարկումներ անցկացնել տարբեր ռազմավարությունների և ուղղությունների շուրջ։ «Մենք կենտրոնացրել ենք ուշադրությունը մեր տնտեսությունների զարգացման շուրջ ֆրանկոֆոնիայի երկրների ջանքերի միավորման վրա»,– ասել է Ժանը։

ՖՄԿ գլխավոր քարտուղարն ավելացրել է, որ ֆրանսերենը Հայաստանի համար դեպի աշխարհ ևս մեկ պատուհան է։ «Հայաստանն իր տեղն ունի Ֆրանկոֆոնիայի կազմակերպությունում։ Դա թույլ է տալիս Հայաստանին մտնել 80 երկրներ ընդգրկող մի նոր տարածք»,– ասել է Ժանը։

Նալբանդյանն իր հերթին ասել է, որ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության արտաքին գործերի նախարարների համաժողովը հաջող էր ինչպես բովանդակությամբ, այնպես էլ ընդունած փաստաթղթերի տեսանկյունից։

«Ընդունվել են երեք բանաձևեր, որոնցից երեքը նախաձեռնել է Հայաստանը։ Դրանցից մեկը ցեղասպանությունների կանխարգելումն է»,– ասել է Նալբանդյանը։

Открытие 31-й сессии министерской конференции Международной организации франкофонии в Ереване - Sputnik Արմենիա
Նախագահ. ֆրանկոֆոնիան հայերի համար մշակույթ է և արժեհամակարգ
Ըստ նրա, նախարարական այդ համաժողովը երկկողմ հանդիպումների լավ հարթակ էր։ «Իմ գործընկերները տասնյակ հանդիպումներ են անցկացրել, ես նույնպես օգտվեցի հնարավորությունից և մասնակցեցի 25 նմանատիպ հանդիպումների։ Մի շարք պայմանագրեր են ստորագրվել տարբեր երկրների ԱԳՆ ղեկավարների հետ»,– նշել է Նալբանդյանը, ավելացնելով, որ Հայաստանի համար լավ հնարավորություն էր հաստատելու ֆրանկոֆոնիայի արժեքների նկատմամբ իր հավատարմությունը։

Մամուլի ասուլիսի ավարտից հետո Նալբանդյանը Ժանին հանձնեց Հայաստանի ԱԳՆ ոսկե մեդալ։

Երկուշաբթի ավելի վաղ ՖՄԿ գլխավոր քարտուղարն այցելել է Ծիծեռնակաբերդ հուշահամալիրը, իսկ օրվա ընթացքում սպասվում են նրա հանդիպումները Հայաստանի նախագահի, վարչապետի և խորհրդարանի խոսնակի հետ։

Լրահոս
0