ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի– Sputnik. «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման առաջնորդ Աբու Բաքրա ալ Բաղդադիի հետագա ճակատագրի մասին առայժմ տեղեկատվություն չկա, Sputnik գործակալությանը հայտարարել է Էր Ռամադի քաղաքի քաղաքապետ Դիլֆ ալ Քուբաիսին։
Իրաքի BBC–ն հանգստյան օրերին հարված է հասցրել ալ Բաղդադիի շարասյանը երկրի արևմուտքում գտնվող Անբար նահանգում, երբ նա ուղևորվում էր ԻՊ «վերնախավի» ժողովին։ Իրաքի հրամանատարությունն ավելի ուշ հաղորդել էր, որ ալ Բաղդադին հրաձգության ժամանակ վիրավորվել է։
«Ավիահարվածի ժամանակ «Իսլամական պետության» վիրավորված առաջնորդի ճակատագրի մասին առայժմ տեղեկատվություն չկա»,– հայտարարել է ալ Քուբաիսին։ Հրամանատարության մամուլի ծառայության համաձայն` իրաքյան ռազմաօդային ուժերի զինծառայողները հրաձգությունից հետո տեսել են, թե ինչպես են վիրավոր ալ Բաղդադիին տեղափոխել։
«Ավիահարվածները հասցվել են շաբաթ օրը, և արդյունքում ալ Բաղդադին վիրավորվել է երեկ»,– Sputnik գործակալությանը կիրակի երեկոյան հաղորդել է իրաքյան հրամանատարության մամուլի ծառայությունը։
Իրաքի իշխանությունները տեղեկություններ չունեն ԻՊ–ի վիրավորված առաջնորդի ճակատագրի մասին
14:46 12.10.2015 (Թարմացված է: 17:52 12.10.2015)
© Sputnik / Игорь Михалев
/ Բաժանորդագրվել
Իրաքի ավիացիան հարվածել է Անբար նահանգում ալ Բաղդադիի ավտոշարասյանը, երբ նա ուղևորվել է ԻՊ «վերնախավի» ժողովին։ Ավելի ուշ տեղեկատվություն է հայտնվել, որ ալ Բաղադադին հրաձգության ժամանակ վիրավորվել է