00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մաքսիմ Շևչենկո. Կասպիան լուծում է Կովկասի խնդիրները

© Sputnik / Руслан Кривобок / Անցնել մեդիապահոցЧлен Совета при президенте Российской Федерации по межнациональным отношениям Максим Шевченко
Член Совета при президенте Российской Федерации по межнациональным отношениям Максим Шевченко - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մաքսիմ Շևչենկոյի խոսքով` քաղաքական առումով հրթիռային հարվածները Սիրիայում ռազմավարական բնույթ են կրել. Ռուսաստանը ցույց է տվել, որ Կասպից ծովը դիտարկում է որպես իր անմիջական ռազմական ներկայության տարածք

Սիրիայում ռուսական ռազմական գործողությունը դարձել է քննադատության առարկա ՆԱՏՕ–ի անդամ երկրների կողմից։ Հյուսիսատլանտյան դաշինքի անհանգստությունը մի շարք կտրուկ հայտարարություններ է առաջացրել ԱՄՆ–ում և Մեծ Բրիտանիայում։ Սպառնու՞մ են արդյոք ռուսական հրթիռները տարածաշրջանում և աշխարհում կայունությանը։ Այդ մասին Sputnik-ը հարցրել է քաղաքական մեկնաբան, ՌԴ նախագահին առընթեր մարդու իրավունքների խորհրդի անդամ Մաքսիմ Շևչենկոյին։

«Սիրիայում հրթիռային հարվածները փոխել են իրավիճակը Կովկասում։ Կասպից ծովի ջրային տարածությունից առաջին անգամ պատմության մեջ հարված է հասցվել Մերձավոր Արևելքի տարածքին»,– ասել է քաղաքագետը։ Նրա խոսքով` քաղաքական առումով հարվածը ռազմավարական բնույթ է ունեցել. Ռուսաստանը ցույց է տվել, որ Կասպից ծովը դիտարկում է որպես իր անմիջական ռազմական ներկայության տարածք»,– ասել է քաղաքագետը։

Փորձագետը համոզված է, որ տարածաշրջանի պետությունները հիմա, անկասկած, պետք է հաշվի նստեն Ռուսաստանի դիրքորոշման հետ, որը ցույց է տվել իր հարևաններին, որ ընդունակ է տհաճ անակնկալներ մատուցել։

Շևչենկոյի կարծիքով` ահաբեկիչների կողմից պատասխան հարվածից պետք չէ վախենալ, ներկա պահին ահաբեկչության ալիքի համար բացակայում է սոցիալական հիմքը։

«Կարծում եմ, որ այսօրվա դրությամբ Հյուսիսային Կովկասում ընդհատակյա ահաբեկչական խմբավորումների սպառնալիք չկա։ Բոլոր խմբավորումները ջախջախված են, և նրանց ղեկավարներն ու առանցքային անդամները սպանված են»,– ասել է Շևչենկոն։

Նրա խոսքով` ի տարբերություն 90–ական թթ.-ի` սոցիալ–տնտեսական նախադրյալներ չկան երկրի ներսում կայուն ահաբեկչական ակտիվության առաջացման համար։

«Եթե 90–ական թթ.–ին հյուսիսկովկասյան հանրապետությունների բնակչությունը, հատկապես Չեչնիայի, Դաղստանի, Ինգուշեթիայի, ծանր սթրես էր ապրում ԽՍՀՄ անկումից հետո, հիմա այդ սթրեսն արդեն հաղթահարված է։ Մարդիկ զգալիորեն ներգրավվել են Ռուսաստանի Դաշնությունում, նրա կառույցներում»,– նշել է քաղաքագետը։

Նրա կարծիքով` հրթիռային հարվածները կսառեցնեն նրանց ավյունը, որոնք ցանկանում էին պատերազմ հրահրել Հարավային Կովկասում։ «Ընդհանրապես, Ռուսաստանի մասնակցությունը (Սիրիայում ռազմական գործողությանը) ավելի շատ կայունացնում է միջազգային իրավիճակը, քան բարդացնում կամ ծանրացնում այն։ Անշուշտ, հայտնվել է քաղաքական ուժի ևս մեկ բևեռ, որը կնպաստի տարածաշրջանում բոլոր հարցերի և խնդիրների լուծմանը»,– կարծում է Շևչենկոն։

Լրագրողի կարծիքով` պետք չէ Ռուսաստանին հանդիմանել միջին և հեռավոր տարածության հրթիռների չտարածման մասին պայմանագիրը խախտելու մեջ։

«Նման մեղադրանքները բացարձակ անհիմն են։ 1987թ.–ի պայմանավորվածությունները վերաբերել են միայն Եվրոպայում հրթիռների տեղակայմանը։ Միջին Ասիային և Մերձավոր Արևելքին վերաբերող ոչ մի պայմանագիր չկա։ Ռուսական նավերը գտնվել են եվրոպական ենթամայրցամաքի սահմաններից դուրս։ Ուստի բոլոր այդ մեղադրանքները բացարձակ դատարկախոս քարոզչություն են»,– կարծում է Շևչենկոն։

Լրահոս
0