ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի–Sputnik. Ռուսաստանաբնակ հայազգի նկարիչ Ալեքսանդր Պետրոսյանը ռեպորտաժի և փողոցային լուսանկարի ժանրի լավագույն ժամանակակից լուսանկարիչներից է, գրում է ռուսական AdMe.ru–ն կայքը` հեղինակի թույլտվությամբ հրապարակելով նրա աշխատանքները։
Կայքը նշում է, որ Պետրոսյանի լուսանկարներում եռում է իսկական կյանքը։ Իր ֆոտոռեպորտաժներում նա ներկայացնում է չափազանց տարբեր և չափազանց ծանոթ հայրենիքը։ Ալեքսանդրը տեսնում է այն, ինչ սովորական մարդը բաց է թողնում։ Նա կարծես հեռացնում է ավելորդն ու թողնում տեղի ունեցածի բուն էությունը։
«Վառ, հաճախ գրոտեսկային լուսանկարները երկար ժամանակ մխրճվում են անգամ այն մարդկանց հիշողության մեջ, ովքեր մեծ համակրանք չեն տածում փողոցային լուսանկարների նկատմամբ»,- ասված է կայքում։