ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի– Sputnik. Հոկտեմբերի 11-ին Պրահայի «Սուրբ Հոգի» կաթոլիկ եկեղեցին փոխանցվել է Հայ առաքելական եկեղեցու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ծխական համայնքին՝ անժամկետ օգտագործման համար։ Այս մասին հաղորդում է Չեխիայում գործող «Օրեր» ամսագրի կայքը:
Պատմական այս իրադարձությանը ներկա է եղել Չեխիայի կաթոլիկ եկեղեցու առաջնորդ,կարդինալ Դոմինիկ Դուկան, ում շնորհիվ էլ իրականություն է դարձել չեխահայերի ցանկությունը։
14-րդ դարում կառուցված Սուրբ Հոգի եկեղեցու փոխանցման արարողությունը սկսվել է ժամերգությամբ,գոհաբանական աղոթքով:
ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը շնորհակալություն է հայտնել չեխ ժողովրդին և կարդինալ Դուկային, փոխանցել է ՀՀ կառավարության շնորհավորանքները:
Ներկաներին` իբրև օրվա հիշատակ, բաժանվել են փայտե խաչեր։
Արարողությանը ներկա են եղել Չեխիայի հոգևոր դասի ներկայացուցիչներ,խորհրդարանի պատգամավոր Մարեկ Բենդան,հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ։ Եկեղեցում ներկա հայերը ուրախությամբ շնորհավորել են միմյանց և մոմավառությամբ աղոթել։
Պրահայի «Սուրբ Հոգի» կաթոլիկ եկեղեցին փոխանցվել է Հայ առաքելական եկեղեցու ծխական համայնքին
11:35 12.10.2015 (Թարմացված է: 17:52 12.10.2015)

© Sputnik / Наталья Селиверстова
/ Բաժանորդագրվել
Պատմական այս իրադարձությանը ներկա է եղել Չեխիայի կաթոլիկ եկեղեցու առաջնորդ,կարդինալ Դոմինիկ Դուկան, ում շնորհիվ էլ իրականություն է դարձել չեխահայերի ցանկությունը