ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի– Sputnik. Southwest Airlines ավիաընկերության համակարգչային ցանցի աշխատանքում տեխնիկական խափանումը հանգեցրել է ԱՄՆ–ում հարյուրավոր չվերթերի ուշացման, հաղորդում է Ասոշիեյթեդ Փրես գործակալությունը։
Ավիաընկերության ներկայացուցիչները նախազգուշացրել են ուղևորներին, որպեսզի նրանք շուրջ 2 ժամ շուտ գան օդանավակայան` նախապես կնքելով վայրէջքի կտրոնը։ Ներկա պահին հայտնի չէ, թե ինչն է եղել խափանման պատճառը, սակայն ընկերության ներկայացուցիչները հավաստիացրել են, որ հաքերային հարձակման վարկածը բացառվում է հնարավոր տարբերակներից։ Տեխնիկական մասնագետներն աշխատում են անսարքությունները վերացնելու ուղղությամբ։
Լոս Անջելեսի միջազգային օդանավակայանում ավիաընկերության աշխատակիցները ձեռքով են լրացրել ուղևորների վայրէջքի կտրոնները, ինչը երկար հերթեր է առաջացրել օդանավակայանի սրահներում։ Ուղևորները ստիպված են մի քանի ժամ սպասել իրենց թռիչքին։ Հաղորդվում է, որ տեխնիկակակն խափանումների պատճառով ԱՄՆ–ի ողջ տարածքում ուշացել են ավիաընկերությունների ավելի քան 450 չվերթեր։
Առայժմ տեղեկատվություն չկա, թե երբ կվերացվի ուղևորների գրանցման համակարգում խափանումը։
Համակարգչային խափանումը հանգեցրել է Southwest Airlines–ի հարյուրավոր չվերթերի հետաձգման
11:15 12.10.2015 (Թարմացված է: 17:52 12.10.2015)
© Sputnik / Наталья Селиверстова / Անցնել մեդիապահոցСамолет Боинг-737 авиакомпании Southwest Airlines
© Sputnik / Наталья Селиверстова
/ Բաժանորդագրվել
Խափանման պատճառը ներկա պահին անհայտ է, սակայն ընկերության ներկայացուցիչները հավաստիացրել են, որ հաքերային հարձակման վարկածը բացառվում է հնարավոր տարբերակներից։ Տեխնիկական մասնագետներն աշխատում են անսարքությունները հարթելու ուղղությամբ