ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի–Sputnik. Հանրապետության տարածքում հոկտեմբերի 12-ին, 15-ի ցերեկը, 16-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, հաղորդում է Հայաստանի ՏԿԱԻՆ պաշտոնական կայքը։
Հոկտեմբերի 13-14-ը, 15- ի գիշերը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Քամին կլինի հարավ-արևմտյան` 2-5 մ/վրկ ուժգնությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 12-ին, 13-ի գիշերը աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով:
Երևանում հոկտեմբերի 12-ին, 15-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 13-14-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 16-18 մ/վրկ:
Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը շաբաթվա ընթացքում ցերեկը կտատանվի 20–23, իսկ գիշերը` 7–10 աստիճանի սահմաններում։
Այսօր ցերեկը Երևանում կլինի 21-23, երեկոյան` 16-18 աստիճան տաքություն։
Հայաստանում եղանակը կտաքանա
10:48 12.10.2015 (Թարմացված է: 17:52 12.10.2015)
© Sputnik / Асатур ЕсаянцВоздушный шар на площади Республики Армения

© Sputnik / Асатур Есаянц
Բաժանորդագրվել
Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը շաբաթվա ընթացքում ցերեկը կտատանվի 20–23, իսկ գիշերը` 7–10 աստիճանի սահմաններում։