00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
42 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:18
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:39
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Մանկական եվրատեսիլի» հայ մասնակցի տեսահոլովակը հայտնի է դառնում սրընթաց կերպով

Кадр с клипа армянского участника "Детского Евровидения-2015" Микаела Варосяна
Кадр с клипа армянского участника Детского Евровидения-2015 Микаела Варосяна - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
12-ամյա տղայի վոկալային տվյալները տպավորիչ են: Նա, անկասկած, արտիստական հմայք ունի

ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի- Sputnik. «Մանկական եվրատեսիլ 2015»-ի հայ մասնակից Միկայի (Միքայել Վարոսյան) «Love» (Սեր) երգը մեկ օրում ավելի քան 40 հազար դիտում է ունեցել Youtube-ում:

Ընդ որում, երգը ներկայացվել է Հայաստանի հանրային հեռուստատեսության եթերում միայն նախօրեին, սակայն մեկ օրում Միկայի զգացմունքային երգն ահռելի քանակությամբ հիացական արձագանքներ է ստացել:

Միկան ներկայանում է մերօրյա կուպիդոնի կերպարով, ով նոյեմբերի 21-ին եվրատեսիլյան երկրպագուներին կներկայանա ռոքնռոլ ժանրի երգով: Մրցութային «Love» երգի տեսահոլովակում ներկայացվում է սիրո և երջանկության մեծ ընկերություն, որտեղ Միկան՝ գլխավոր կուպիդոնը, և իր աշխատակիցները մշակում և կառավարում են աշխարհի սիրային բոլոր հարցերը: Կուպիդոնի աշխատանքը մեծ պատասխանատվություն և ուշադրություն է պահանջում, իսկ կարևորագույն այդ առաքելությունն իրականացնելիս Միկային կօգնի իր ավագ գործընկերը՝ «Եվրատեսիլ 2014»-ի հայաստանյան ներկայացուցիչ Արամ MP3-ին:

12-ամյա երգչի վոկալային տվյալները տպավորիչ են, քանի որ այդքան պատանի հասակում նա արդեն լավ տիրապետում է ձայնին և, անկասկած, արտիստական հմայք ունի: Դրանք հենց այն որակներ են, որոնք պետք է ունենա «Եվրատեսիլ» միջազգային երգի մրցույթի մասնակիցը, որը ցանկանում է արժանի տեղ զբաղեցնել:

Youtube-ի ալիքում Միկայի երգի տեսահոլովակի մասին տարբեր երկրների օգտատերերի հիացական մեկնաբանությունները հաստատում են վերոնշյալը:

Երգի պրեմիերան տեղի է ունեցել շաբաթ օրը ՀՀՀ եթերում: Երգի երաժշտության հեղինակը Լիլիթ Նավասարդյանն է, խոսքերի հեղինակը՝ Ավետ Բարսեղյանը, երաժշտության եւ խոսքերի համահեղինակն է Միքայել Վարոսյանը: Տեսահոլովակը նկարահանել է ռեժիսոր Արթուր Մանուկյանը:

Հայաստանը «Մանկական եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին մասնակցում է 2007 թվականից և բավականին մեծ հաջողություններ է հասցրել գրանցել: Վլադիմիր Արզումանյանի գրանցած հաղթանակը հնարավորություն ընձեռեց մրցույթը 2011 թվականին հյուրընկալել Հայաստանում: «Մանկական եվրատեսիլ — 2007»-ին հայաստանյան պատվիրակ «Արևիկ» խումբը և 2009 թ-ին Լուարան գրավել են երկրորդ հորիզոնականները, իսկ ահա Compass Band-ը 2012 թվականին, Բեթթին՝ 2014 թվականին, գրավել են երրորդ հորիզոնականները:

Մրցույթն այս տարի կանցկացվի նոյեմբերի 21-ին Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում: Մրցույթն այս տարի կանցկացվի #Discover (Բացահայտի՛ր) նշանաբանի ներքո: Այն այս տարի կանցկացվի Armeec համերգասրահում, որը կառուցվել է 2011-ին և կհյուընկալի շուրջ 8000 հանդիսականի: Այստեղ ելույթ են ունեցել հայտնի արտիստներ Լեդի Գագան, Շադեն, Թոմ Ջոնսը:



Լրահոս
0