ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի- Sputnik.Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ հոկտեմբերի 10-ին Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ, որը մի քանի տասնյակ անմեղ զոհերի և հարյուրից ավել վիրավորների պատճառ է դարձել:
ՀՀ Նախագահը խստորեն դատապարտել է ահաբեկչությունն իր բոլոր դրսևորումներով:
«Ընդունեք խնդրեմ իմ ցավակցությունը տեղի ունեցածի կապակցությամբ: Զոհվածների հարազատներին մաղթում եմ տոկունություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»,-ասված է Հանրապետության Նախագահի ցավակցական հեռագրում:
Հայաստանի նախագահը ցավակցություն է հայտնել Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ
21:24 10.10.2015 (Թարմացված է: 17:51 12.10.2015)
© Фотохост-агентство / Անցնել մեդիապահոցЗаседание Высшего Евразийского экономического совета на уровне глав государств (ВЕЭС)
© Фотохост-агентство
/ Բաժանորդագրվել
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ռեջեփ Թայիփ Էրդողանին