00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
52 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մի կյանք ձգվող զգացողություն

© Sputnik / В. Павлов / Անցնել մեդիապահոցВид на город Ереван
Вид на город Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Խորհրդանիշ- մարդիկ շատ են, և երբ հիշում եմ նրանց, անփոփոխ ֆոնով հայտնվում է քաղաքը, որն ուրիշ կլիներ առանց նրանց, նրանք քաղաքի անքակտելի մասն են, ճակատագրի փոքրիկ վեկտորները

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի- Sputnik. Հարազատ քաղաքի զգացողությունն ամեն մարդու մոտ յուրովի է դրսևորվում: Ոմանց համար դա մանկուց ծանոթ փողոցներն են, մյուսների համար՝ պատանեկության ընկերները, որոնց հետ կապված են քաղաքի սիրելի սրճարանների և համալսարանական բակերի հիշողությունները, երրորդների համար՝ երկարատև բաժանումից հետո ճանապարհը դեպի տուն, երբ առջևում մշուշում նշմարվում է վարդագույն տուֆ «հագած» Քաղաքը, իսկ ետևում՝ մանդելշտամյան «Լեռը լողում է շուրթերի մոտ…», և թվում է՝ ընդհանրապես չես հեռացել…

Իսկ ինձ համար քաղաքը մարդիկ են, որոնք ուղեկցել են ինձ իմ ողջ կյանքի ընթացքում, ոմանք նույնիսկ դարձել են անցնող դարաշրջանի խորհրդանիշեր: Մի՞թե կարելի է պատկերացնել Երևանն առանց «Կոզրիյոկի» տիկին Հռիփսիկի կամ առանց լուսանկարիչ Միսաքյանի՝ մեզ համար բաղձալի նրա Beatles-ի լուսանկարների ալբոմով: Նման խորհրդանիշ-մարդիկ շատ են, և երբ հիշում եմ նրանց, անփոփոխ ֆոնով հայտնվում է քաղաքը՝ փողոցները, շենքերը, զբոսայգիները և ճեմուղիները: Թվում է՝ քո քաղաքն ուրիշ կլիներ առանց դրանց, նրանք քաղաքի անքակտելի մասն են, քո ճակատագրի փոքրիկ վեկտորները:

Այսօր ես հիշում եմ մարդու, ով, այնպես է ստացվել, որ կողմնակի կերպով ներկա է եղել իմ կյանքում համարյա մանկուց: Ծանոթության ողջ ընթացքում մենք ընդամենը մի քանի բառ ենք ասել միմյանց, սակայն հիմա կարող եմ ասել, որ նա նույնպես ինձ համար դարձել է իմ քաղաքի խորհրդանիշը:

Մեր տան դիմացի շենքի առաջին հարկում գտնվում էր կոշկակար Աբոյի փոքրիկ արհեստանոցը: Նրա պատկերը հիշվում է մանկուց. շատ բարձրահասակ և նիհար մարդ՝ փոս ընկած և չսափրած այտերով ու երկար, շարժուն մատներով արտահայտիչ ձեռքերով:

Աբոն իր կոշկակարանոցը բացում էր վաղ առավոտյան, առաջին հերթին սուրճ էր եփում իր համար և դանդաղ, վայելելով խմում այն՝ կանգնելով ճանապարհին և պատկառանքով գլուխ տալիս ծանոթ բնակիչներին: Հետո ներս էր մտնում և մինչև ուշ երեկո նրա խցիկից լսվում էր կոշկարարի սրոցաքարի համաչափ դզզոցը և մուրճի թխկթխկոցը:

Մայրս երբեմն պայմանավորվում էր նրա հետ ու նրա մոտ թողնում մեր բնակարանի բանալին, եթե չէր հասցնում տուն գալ իմ՝ դպրոցից գալուց առաջ: Հիշում եմ, ինչպես շնչակտուր, քրտնած ներխուժեցի նրա մոտ հացի խանութում գնած երեք օղաբլիթներով (կլոր, մեծ, կարմրաթուշ օղաբլթիներ, հիմա այդպիսիները չկան, դրանք աներևակայելի համեղ էին հատկապես դպրոցից հետո, երբ կծած տեղը կարագ էիր քսում և բազմոցին պառկած գիրք կարդում):

Աբոն շատ լուրջ տեսքով ինձ հանձնեց բանալիները և փոքրիկ շոկոլադ: Դա նման անխոս ծես էր՝ բնական և անփոփոխ բոլոր այն երեք տարիների ընթացքում, մինչև ես արժանացա սեփական բանալիներն ունենալու պատվին: Բայց Աբոյի հետ ընկերությունը դրանով չավարտվեց:

Նա կայունության և վաղվա օրվա մեջ վստահության յուրահատուկ հաստատում էր: Եթե առավոտից լսվում էր սրոցաքարի վրա հերթական կոշիկի կրունկի մեղմ դզզոցը, եթե երկարահասակ և նիհար կերպարը մինչև կրունկները հասնող գոգնոցով ժամանակ առ ժամանակ հայտնվում էր հանդիպակաց տան յասամանի մոտ, չգիտես ինչու, դա համոզմունք էր ներշնչում, որ օրը լավ է սկսվել, ճիշտ է սկսվել, նշանակում է՝ բոլոր ծրագրերը հաջողությամբ կպսակվեն և արտառոց ոչինչ չի պատահի: Ինձ այդպես թվում էր…

 Իսկ հետո սկսվեցին դժվար տարիները, երբ քաղաքում քիչ էր սննդամթերքը և այդ ժամանակ ստիպված էինք գնումներ կատարել մեծ քանակով. այդպես ձեռնտու էր: Աբոն ինձ համար դարձավ փոխաբեռնման կետ: Ես վազում էի նրա մոտ՝ կրկին քրտնած, տոպրակներով բեռնված, այդ ամենը թողնում էի նրա մոտ և ուղևորվում նոր ապրանքագնումային ճանապարհորդության: Վերադառնալիս տեսնում էի տոպրակներս անկյունում ըստ մեծության դասավորած. մարդն ամեն ինչում կարգուկանոն էր սիրում:

Իսկ ինստիտուտում ամառային դասերը ձմեռայինից շատ էի սիրում շատ դեպքերում նրա համար, որ պատշգամբի բաց դռնով սենյակում՝ հայրիկիս սեղանի մոտ, դասերը սովորելն անչափ հաճելի էր, իսկ Աբոյի մուրճի թխկթխկոցը կարծես ժամանակաչափ լիներ ինձ համար: Երբ այն դադարում էր, նշանակում էր, որ ես նույնպես կարող եմ ավարտել, աշխատանքային օրը վերջացել է, դասագրքերն ու համառոտագրությունները դրվում էին սեղանի դարակում, իսկ ես սլանում էր դեպի երեկոյան քաղաք՝ ընկերներիս և արկածներին ընդառաջ:

«Տես, Աբոն այնտե՞ղ է»: Դա ազդանշան էր տղայիս մանկության տարիներին, որովհետև Դավիթի մանկասայլակն այն օրերին, երբ գնում էր մորս տուն, մնում էր Աբոյի կոշկակարանոցում: Իսկ Աբոն անհավանական կերպով փոխվում էր: Լինելով սակավախոս և ոչ զգացմունքային մարդ՝ նա պայծառանում էր, երբ տեսնում էր Դավիթին, վեր թռչում տեղից և կքանստում նրա մոտ, որպեսզի նույն բարձրության վրա լինի երեխայի հետ: Նրանք սկսում էին զրուցել, Աբոն ինչ-որ բան էր ասում Դավիթին, իսկ վերջինս նրան պատասխանում էր իր անհասկանալի լեզվով: Եվ նրանք հասկանում էին միմյանց և հալվում շփումից: Երկուսն էլ: Հետո Աբոն հանդիսավոր կերպով Դավիթին էր հանձնում երկու փոքրիկ կոնֆետներ ու ասում. «Աբոյի կանֆետն էլ վերցրու ու կարաս գնաս»:

Դավիթը ոչ պակաս հանդիսավոր տեսքով ասում էր «աբուԻ», ընդունում դրանք, մեկը թաքցնում գրպանում, մյուսը բացում և տանում բերանը: Դրանից հետո նրանք բաժանվում էին ու ձեռքով երկար հրաժեշտ տալիս միմյանց:

Եվ «աբուԻ» հասկացությունը ամուր կերպով հաստատվեց մեր բառապաշարում և կենցաղում: Իսկ այն օրերին, երբ Աբոն տեղում չէր լինում, Դավիթը սկսում էր դուրս նետվել մանկասայլակից և ճչում «աբուԻԻԻԻԻԻ»՝ նայելով կոշկակարանոցի փակ դռանը:

Հետո, երբ նա զբոսնում էր ոտքով՝ առանց մանկասայլակի, Աբոն սպասում էր մեզ շեմի մոտ, և եթե չէինք մտնում նրա մոտ, վազում էր մեր ետևից գոգնոց հագած կարկինի նման և կանչում «Դավիիիիիիթ — աբուԻԻԻԻԻԻ»: Միայն այն բանից հետո, երբ հանձնում էր նրան երկու փոքրիկ կոնֆետները, հանգստանում էր և պարտքը կատարած կանգնում իր դռան մոտ: Իսկ մեր ընտանիքում բոլոր փոքրիկ քաղցրավենիքները՝ թխբածքաբլիթները, վաֆլիները սկսեցին անվանել «աբուԻ»:

Դավիթը մեծացավ: Աբոն սկսեց չգալ, կոշկակարանոցը երկար տարիներ փակ մնաց, հետո այդ տարածքում բացվեց հրուշակարան: Ես շատ ուզում եմ հավատալ, ոչ, գիտեմ, որ Աբոն ուղղակի փոխեց աշխատանքի վայրը, որ հիմա ինչ-որ մի տեղ՝ ուրիշ փողոցում, կա դուռ, որի շեմին կանգնած է բարձրահասակ մի մարդ և ծանոթ երեխաներին կոնֆետներ է նվիրում: Փոքրիկ կոնֆետներ՝ գունավոր թափանցիկ թղթերով. աբուԻ…


Լրահոս
0