ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի– Sputnik. Պատմության տարբեր ժամանակներում երկրագնդի տարբեր աշխարհամասերում հայերը նվաճել են և զարմացրել աշխարհը։ Barev.today–ը հավաքել է նրանց հայտնագործություններից մի քանիսը։
1. Հովհաննես Ադամյան. ինժեներ էլեկտրիկ, գունավոր հեռուստատեսության և ռադիոֆոտոհեռագրության հայտնագործողներից մեկը (1924-1925 թթ.)։ Ավելի քան 20 հայտնագործությունների հեղինակ է (գլխավորապես հեռուստատեսության և ֆոտոհեռագրության ոլորտում)։
2. Ալեքս Մանուկյան. ամերիկյան գործարար, տեխնոլոգ և բարեգործ, Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ (AGBU)։ 1945թ.–ին պատենտավորել է մեկ լծակով ծորակը, որը հեղափոխություն է կատարել ջրմուղային ինդուստրիայում։
3. Քրիստոփոր Տեր–Սերոբյան. ամերիկյան դոլարի կանաչ գույնը ստեղծողը, որն անհնար է կեղծել (1854 թ.)։
4. Արտեմ (Անուշավան) Միկոյան. աշխարհահռչակ ավիակոնստրուկտոր, ինժեներատեխնիկական ծառայության գեներալ–գնդապետ, ՄիԳ–1, ՄիԳ–3 ռազմական կործանիչների հայտնագործողը։
5. Արտաշես Հայկանյան. գիտնական, ծալքավորված ձողիկի, ավտոմեքենաների դիմապակու կապույտ արևապաշտպան գոտու, սննդամթերքի համար պլաստիկ կոնտեյներների, Coca-Cola-ի պլաստիկ շշերի արտադրության մեքենաների հայտնագործողը։
6. Ռոզա և Սարգիս Կոլոմբոսյան. հայկական մածունի հիման վրա ԱՄՆ–ում յոգուրտի առաջին արտադրության հիմանդիրները` (1929)։
7. Անդրոնիկ Իոսիֆյան (պրոֆեսոր Անդրոնով). խորհրդային մեծ գիտնական էլեկտրոտեխնիկայի ոլորտում, էլեկտրամեխանիկայի խորհրդային դպրոցի հիմնադիր, հրթիռաշինության և տիեզերագնացության հիմնադիրներից մեկը։ «Մետերո» առաջին օդերևութաբանական արբանյակներից մեկի հայտնագործողը (1966)։
8. Էդ Իսկենդերյան. մրցարշավային մեքենայի հիդրավլիկ գլանի հայտնագործող։
9. Գաբրիել Ղազանչյան. հայտնագործել է մազերը չորացնելու սարք (1908), որը ժամանակակից վարսահարդարիչի նախատիպերից է։
10. Ավետիս Զիլչիյան. 1929թ.–ին ԱՄՆ–ում հիմնել է երաժշտական ափսեների Zildjian Cymbal Co առաջին ֆաբրիկան։ Նրա հայտնագործություններ են` Paper Thin Crash, Ride, Splash, HiHat, Sizzle։ Զիլչիյանը Կոնստանդնուպոլիսից հայ ալքիմիկոսի (1618) հետնորդ է, որը ստեղծել է արտակարգ հնչեղության երաժշտական ափսեների պատրաստման համար ձուլվածք, որոնք օգտագործվել են արքայական տոների և Օսմանյան բանակի համար։