00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:39
20 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանում Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան է բացվել

© Sputnik / В. Павлов / Անցնել մեդիապահոցВид на город Ереван
Вид на город Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կոթողը տեղադրվել է Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի հարևանությամբ

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik. Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Ֆրանսիայի Անտոնի քաղաքի քաղաքապետ Ժան-Իվ Սենանի և ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի հետ միասին Դավթաշեն վարչական շրջանում ներկա է գտնվել Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի հանդիսավոր բացմանը:

Ինչպես հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը, կոթողը տեղադրվել է վարչական շրջանում գտնվող Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի հարևանությամբ, որի հարակից 520 քմ զբաղեցնող տարածքը, Երևանի քաղաքապետարանի տարեկան ծրագրով, ամբողջությամբ բարեկարգվել ու հարմարեցվել է նաև որպես հանգստի գոտի: Հուշարձանի բացման պատիվը վերապահվել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանին և Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանին: Ներկաներին ուղղված ողջույնի իր խոսքում քաղաքապետ Տարոն Մարգարյանը նկատել է, որ մատաղ սերնդի մեջ նաև նմանատիպ տարածքների յուրովի արժևորման տեսքով պետք է հայրենասիրություն սերմանվի:

«Այսօր Երևանում բացվեց ևս մեկ հուշարձան, որը խորհրդանշական վայրում է ու իր մեջ մեծ խորհուրդ ունի: Այստեղ, ինչպես գիտեք, դեռ 1972թ.-ից տեղադրված էր Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանը: Անցյալ տարի նախաձեռնվեց հարակից տարածքի բարեկարգումը և, իմ կարծիքով, շատ ճիշտ էր կայացված որոշումը, որ հենց այս հուշարձանի հարևանությամբ լինի արդեն մերօրյա հերոսների հիշատակը հավերժացնող հուշարձանը: Արցախյան ազատամարտին հարյուրավոր դավթաշենցիներ են մասնակցել ու նրանցից շատերն են հերոսացել: Եվ այս հուշարձանը ազատամարտի մեր բոլոր հերոսների հիշատակն է հավերժացնելու: Նաև լինելու է սերունդների միջև կապն ապահովող, մեր ժողովրդի հերոսության շարունակականության յուրովի ապացույցը, որ յուրաքանչյուր այցելու այս տարածքում մտորի, դասեր առնի ու հպարտանա մեր հերոսական ժողովրդի զավակներով»,- ընդգծել է քաղաքապետը:

Ֆրանսիայի Անտոնի քաղաքի քաղաքապետ Ժան-Իվ Սենանն էլ մեկ անգամ ևս հատկանշել է այն ջերմ վերաբերմունքն ու ընդունելությունը, որ զգացել է Երևան այցելելու հենց առաջին իսկ օրից:

«Անտոնիում այսօր ապրում են հայկական ծագում ունեցող բազմաթիվ քաղաքացիներ, ովքեր իրենց կարևոր ներդրումն ունեն քաղաքի զարգացման գործում: Անտոնիի հայ համայնքն իսկապես համախմբված է և կարևոր առաքելություն է իրականացնում հայկական մշակույթի պահպանման, տարածման ու սերունդներին փոխանցելու ուղղությամբ: Վստահ եմ, որ Երևանի և Անտոնիի միջև հաստատված այս համագործակցությունը նրանց համար ևս շատ սպասված էր, ու այն կունենա իր կարևորագույն դերակատարումը»,- նշել է Անտոնիի քաղաքապետը:

Միջոցառման շրջանակում Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանն ու Անտոնիի քաղաքապետ Ժան-Իվ Սենանը ստորագրել են Դավթաշեն վարչական շրջանի և Անտոնի քաղաքի քույրացման արձանագրության հայկական տարբերակը, համաձայն որի էլ արդեն կզարգանա ու կամրապնդվի երկուստեք գործակցությունը: Այնուհետ Երևանի քաղաքապետը Անտոնիի գործընկերոջ հետ միասին նաև խորհրդանշական եղևնիներ է տնկել հուշարձանի հարակից պուրակում:

Լրահոս
0