00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:39
20 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իրանը կարող է Հայաստանի միջոցով դուրս գալ Ռուսաստանի և ԵՏՄ-ի շուկաներ

© SputnikИран
Иран - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Իրանցի ձեռներեցները հետաքրքրված են Հայաստան հումք և սարքավորումներ մատակարարելու հարցում, որպեսզի հետագայում դրանք արտահանեն ԵՏՄ երկրներ

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի– Spuntik. Եվրասիական տնտեսական միությունը (ԵՏՄ) ընձեռում է հիանալի հնարավորություններ Հայաստանի և միության մնացած անդամ երկրների հետ Իրանի համագործակցության համար, հայտարարեց ՀՀ–ում Իրանի դեսպանատան առևտրատնտեսական բաժնի պատասխանատու Հմայակ Ավետիսյանը։

Նրա խոսքով` իրանցի ձեռներեցները հետաքրքրված են Հայաստան հումք կամ սարքավորումներ մատակարարելու հարցում։

«Իրանցի ձեռներեցները կարող են Հայաստանում հանգիստ գտնել գործընկերներ և կփորձեն անել ամեն ինչ` համատեղ արտադրություն հաստատելու և ԵՏՄ այլ երկրներ արտադրանքն արտահանելու համար», – ուրբաթ լրագրողներին ասաց Ավետիսյանը։

Դեսպանատան աշխատակիցը նշեց, որ հաշվի առնելով Ռուսաստանի վրա Արևմուտքի տնտեսական ճնշումը` նման նախագծերը հիանալի հնարավորություն է ինչպես Ռուսաստանի, այնպես էլ իրանցի ձեռներեցների համար սահմանափակումներն ինչ–որ կերպ շրջանցելու նպատակով։

«Հայաստանը ևս, որպես ԵՏՄ անդամ, կարող է օգտվել այդ հնարավորությունից, քանի որ Իրանն ունի մեծ ներուժ, զարգացած տեխնոլոգիաներ, հնարավորություն կա նաև ներգրավել մեծ ներդրումներ», – նշեց փորձագետը։

Խոսելով Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացման հեռանկարի մասին` Ավետիսյանն ավելացրեց, որ սահմանափակումները կհանվեն աստիճանաբար, համապատասխանաբար, ձեռներեցները հույս ունեն, որ իրավիճակը մոտ ապագայում կփոխվի դեպի լավը։ «Այդ դրական փոփոխությունները բարենպաստ կերպով կանդրադառնան նաև Հայաստանի վրա», – ասաց Ավետիսյանը։

Պաշտոնական վիճակագրական տվյալներով` հայկական ապրանքների արտահանումը Իրան այս տարվա հունվար–օգոստոսին կազմել է 50 մլն դոլար (1,6 տոկոսի աճ), իսկ ներկրումը` մոտ 128,1 մլն դոլար (0,1 տոկոսի աճ)։

 ԵՏՄ–ն միջազգային ինտեգրացիոն տնտեսական միություն է, որը ստեղծվել է Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի հիման վրա։ ԵՏՄ–ն գործում է այս տարվա հունվարի 1–ից։ Հիմա ԵՏՄ–ի անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանն ու Ղրղըզստանը։

 

Լրահոս
0