00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
On air
08:10
240 ր
On air
13:00
180 ր
On air
17:00
180 ր
On air
22:00
120 ր
On air
07:00
240 ր
On air
12:00
180 ր
On air
17:00
180 ր
On air
22:00
120 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուսաստանի Կոմկուսն Մեդվեդևին առաջարկում է կենսաթոշակային տարիքի հարցով հանրաքվե անցկացնել

© Sputnik / Владимир Федоренко / Անցնել մեդիապահոցПресс-конференция "Планы коммунистов после парламентских выборов"
Пресс-конференция Планы коммунистов после парламентских выборов - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Պետդումայի պատգամավոր Վադիմ Սոլովյովը կարծում է, որ այդ հարցը չի կարելի դիտարկել` առանց հաշվի առնելու քաղաքացիների կարծիքները, և կենսաթոշակի անցնելու տարիքը կարելի է բարձրացնել` միայն ստանալով բնակչության աջակցությունը

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի– Sputnik. Պետդումայի սահմանադրական հանձնաժողովի փոխնախագահ, Ռուսաստանի Դաշնության կոմունիստական կուսակցության իրավաբանականծառայության ղեկավար Վադիմ Սոլովյովն առաջարկել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևին հանրաքվե անցկացնել Ռուսաստանում կենսաթոշակային տարիքը բարձրացնելու վերաբերյալ։

Մեդվեդևը չորեքշաբթի հայտարարել է, որ կենսաթոշակային տարիքը բարձրացնելու հարցը (այժմ 60 տարեկան տղամարդկանց համար և 55` կանանց) վաղ թե ուշ պետք է բարձրացնել, բայց առայժմ կեսաթոշակի անցնելու տարիքը չի փոխվի։

Պատգամավորի խոսքով` կառավարությունը պետք է ստանա բնակչության աջակցությունը, նախքան կենսաթոշակային տարիքը բարձրացնելու մասին որոշումը։

«Որպեսզի պետությունը ստանա կենսաթոշակային տարիքը բարձրացնելու թույլտվություն, կարելի է այդ խնդիրը լուծել միայն մեկ միջոցով` անցկացնել հանրաքվե։ Այն մեր երկրում գերագույն իրավաբանական ուժ ունի։ Եթե մարդիկ հավանություն տան կառավարության որոշմանը, դա մի իրավիճակ է։ Եթե դեմ քվեարկեն, նշանակում է, պետք է օրակարգից հանել այդ խնդիրը»,– ասել է Սոլովյովը։

Ավելի վաղ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը հայտարարել է, որ անհրաժեշտ է շտապ լուծել կենսաթոշակային տարիքը բարձրացնելու հարցը,ինչը թույլ կտա հավասարակշռել կենսաթոշակային համակարգը և չավելացնել ընկերությունների վրա հարկային բեռը։ Սակայն կառավարության սոցիալական բլոկում աղբյուրն ասել է, որ առաջիկա 3-5 տարիներին կենսաթոշակային տարիքը չի բարձրանա։ Քաղաքացիական նախաձեռնությունների հանձնաժողովի ղեկավար, ֆինանսների նախկին նախարար Ալեքսեյ Կուդրինը կարծում է, որ կեսաթոշակային տարիքը կբարձրանա երեք տարի անց` նախագահի ընտրություններից հետո։

Լրահոս
0