ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի — Sputnik. Իրանը հերքում է ռուսական թևավոր հրթիռների ընկնելն իր տարածքում։
Ինչպես հայտնում է իրանական FARS գործակալությունը` հղում անելով Sputnik–ին, իրանական պաշտպանական գերատեսչությունում առկա աղբյուրը հայտնել է, որ տեղեկություն չունեն հրթիռների ընկնելու մասին, իսկ ավելի վաղ արևմտյան ԶԼՄ–ներում հայտնված տեղեկությունն` իբր տեղ գտած արտակարգ պատահարի մասին, ոչ այլ ինչ է, եթե ոչ հոգեբանական պատերազմի ակտ։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն ավելի վաղ հերքել էր այդ լուրերը` հայտնելով, որ բոլոր արձակված հրթիռները հասել են նշանակետին։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նույնպես հայտնել էր, որ CNN հեռուստաալիքի հաղորդումներն անանուն աղբյուրների հղումով` իբր Սիրիայի ուղղությամբ արձակված և Իրանի տարածքում ընկած ռուսական հրթիռների մասին, նման են «կոյուղաջրերի»։
Ռուսաստանի ՌԾՆ հարվածային խումբը հոկտեմբերի 7–ին Կասպից ծովի նշված ավազանից «Կալիբր ՆԿ» ծովային տեղակայման թևավոր հրթիռներով հարված է հասցրել Սիրիայում ԻՊ ենթակառուցվածքի օբյեկտների ուղղությամբ։ Ոչնչացման հիմնական օբյեկտներն արկերի և պայթուցիկ սարքերի գործարաններ են, հրամանատարային կետեր, զենք–զինամթերքի ու վառելիքային քսանյութերի պահեստներ, ինչպես նաև ահաբեկիչների նախապատրաստման ճամբարներ։
Իրանը հերքում է իր տարածքում ռուսական հրթիռներ ընկնելու մասին լուրերը
11:52 09.10.2015 (Թարմացված է: 17:51 12.10.2015)
© http://ir.sputniknews.comракеты

© http://ir.sputniknews.com
Բաժանորդագրվել
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն ավելի վաղ նույնպես հերքել է այդ լուրերը` հայտնելով, որ բոլոր արձակած հրթիռները հասել են նշված նշանակետին