00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Գոհար Վարդանյան
Նոր համակարգը կօգնի բացառել սննդային թունավորումների դեպքերը հանրային սննդի կետերում. Գոհար Վարդանյան
09:07
11 ր
Սոսե Չանդոյան
Հայաստանի Հանրապետությունում չկա օբյեկտիվություն կա ընտրովի արդարադատություն․ Սոսե Չանդոյան
09:18
11 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Տպավորություն է, որ ձևավորվել են վասալային հարաբերություններ. Արա Պողոսյան
09:05
5 ր
Հայկ Ֆարմանյան
Սա նշանակում է անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին. Հայկ Ֆարմանյան
09:12
7 ր
Քրիստինա Վարդանյան
Չի կարելի ասել, որ Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արվել է ավելին, քանի մինչ այդ․ Քրիստինա Վարդանյան
09:20
11 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ամենատարօրինակ և ամենաերկար անուններով կայքերն Ինտերնետում

© СкриншотСайт с очень длинным доменным именем
Сайт с очень длинным доменным именем - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Google-ի վերակազմավորման արդյունքում առաջացած Alphabet հոլդինգը հոկտեմբերի 8–ին հաղորդել է, որ ձեռք է բերել abcdefghijklmnopqrstuvwxyz.com դոմենը

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի– Sputnik. Google-ի վերակազմավորման արդյունքում առաջացած Alphabet հոլդինգը նախօրեին հաղորդել է, որ ձեռք է բերել abcdefghijklmnopqrstuvwxyz.com դոմենը։ Այդ անվանման մեջ թվարկվում են լատինական այբուբենի բոլոր 26 տառերը, հաղորդում է Lenta.ru–ն։ Կայքը հիշում է շատ երկար դոմենային անունների օրինակները, որոնց բուռն շրջանը 2000թ.–ի սկիզբն էր։

Կատուները և կոկա կոլան


2014թ.–ի փետրվարին Coca-Cola–ն գրանցել է 61 դոմեն` ընկերության ֆիրմային գազավորված ըմպելիքի գովազդի համար։ Դրանցից ամենակարճը ahh.com–ն էր։ Մնացածներում «h» տառի քանակը հետևողականորեն ավելանում է մինչև 62 անգամ։ Եթե չլիներ 63 նիշ սահմանափակումը, ավելի երկար կլիներ։

Յուրաքանչյուր տարբերակի համար ahh.com–ը պատրաստել է իր կայքը։ Հիմա, օրինակ, ahhh.com–ում տեղադրված է բրաուզերային կայք, իսկ www.ahhhhh.com–ում թեստ է, որն առաջարկում է գուշակել, թե աստիճանաբար երևացող պատկերը կատվի նկա՞ր է, թե՞ ոչ, իսկ www.ahhhhhhhhhhhhhhhhhhhh.com–ը կատուներով կարճ տեսանյութ է, որոնք խաղում են կոկա կոլայի արկղերի վրա։


Վալիական առոգանությամբ

Գինեսի ռեկորդների գրքի համաձայն` 2002թ.–ին ամենաերկար դոմենային անունը, որը մեկ բառ է. եղել է llanfairpwllgwyngyllgogerychwyrndrobwllllantysiliogogogoch.com հասցեն, որտեղ օգտագործված է Ուելսում գտնվող գյուղի անվանումը։ Այն գրանցել են 1999թ.–ի հոկտեմբերին։

Թարգմանաբար այդ անունը նշանակում է «սուրբ Մարիամի եկեղեցին փոթորկոտ ջրապտույտի և սուրբ Տիսիլիոյի եկեղեցու մոտ` կարմիր կիրճի կողքին»։ Կարծիք կա, որ գյուղին այդքան երկար անուն է տվել XIX դարում` զբոսաշրջիկներին գրավելու համար։

© СкриншотՎալիական գյուղի անունով կայքը
Сайт с очень длинным доменным именем - Sputnik Արմենիա
Վալիական գյուղի անունով կայքը


Մաթեմատիկոսների կատակները

3.141592653589793238462643383279502884197169399375105820974944592.com («Պի» թիվը) դոմենի տերը գերմանացի մաթեմատիկոս Գերարդ Շտեֆենսն է։ Նրա խոսքով` 2000–ականների սկզբին նա պարզել է, որ 63 նիշը դոմենային անունների սահմանագիծն է և ստուգել, թե որ երկար անուններ են արդեն զբաղված։ Իր «պի» դոմենը նա ձեռք է բերել մի հնդիկից, որը պարծեցել է, որ հենց այդ հասցեն է եղել ամենաերկար անուններից մեկը։ Շտեֆենսն ընդունակ է հիշողությամբ վերարտադրել բոլոր թվերը, մյուսները կարող են օգտվել պատրաստի հղումից։

Մաթեմատիկոսը նաև գրանցել է իր անունով  thisisthelongesteuropeandomainnameallovertheworldandnowitismine.eu դոմենը (անգլերենից թարգմանաբար դա նշանակում է «դա ամենաերկար եվրոպական անունն է աշխարհում, իսկ հիմա այն իմն է»)։ Ինչու՞, հանուն կատակի։

Ռեկորդի համար


2000թ.–ին գրանցվել է thelongestdomainnameintheworldandthensomeandthensomemoreandmore.com («աշխարհում ամենաերկար դոմենային անունը և դրան ավելացրած ու էլի ավելացրած»)։ Կայքում տեղադրված է դոմենի տիրոջ նամակագրությունը Գինեսի ռեկորդների գիրքը կազմողների հետ։ Մեջբերված նամակում բացատրվում է, որ «աշխարհի ամենաերկար դոմեն» կարգում ռեկորդների գրանցում չի կատարվում, քանի որ նման ձեռքբերումները ջանքեր չեն պահանջում հեղինակներից։

Անվճար փոստ


Google–ի կողմից լատինական այբուբենի 26 տառերով դոմեն գրանցելուց շատ առաջ ցանցում հայտնվել էր www.abcdefghijklmnopqrstuvwxyzabcdefghijklmnopqrstuvwxyzabcdefghijk.com դոմենը։ Գլխավոր էջին հեղինակները խոստովանել են, որ շատ դժվար կլինի նման հասցեն հավաքելը, իսկ որոշ փոստային հավելվածներ անհամատեղելի են դրա հետ և որպես գլխավոր արժանիք` նշել են սպասարկման անսովորությունը և անվճար լինելը։

Լրահոս
0