Էջմիածին քաղաքը` ոչ միայն Հայաստանի, այլ նաև ողջ հայության հոգևոր կենտրոնը, տոնում է իր 2700–ամյա հոբելյանը։ Երևանի մոտ գտնվող այդ քաղաքում գտնվում են Ամենայն Հայոց կաթողիկոսի նստավայրը, Էջմիածնի մայր տաճարը, Գևորգյան ճեմարանը։
Տոնակատարության ծրագիրը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, բարձրաստիճան անձանց և արտասահմանյան հյուրերի մասնակցությամբ բավական հագեցած էր. սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանի բացումը, ժամանակակից մարզասրահի հիմնարկեքը, վերանորոգված արվեստի դպրոցի այցելությունը։
Քաղաքի օրը նշվում է հոկտեմբերի 8–ին` ի հիշատակ այն փաստի, որ հենց այդ օրը 405թ.–ին հայոց այբուբենի ստեղծող Մեսրոպ Մաշտոցը այբուբենով վերադարձել է հայրենիք։
Վազգեն Սարգսյանի հուշարձանը տեղադրված է նրա անվան փողոցում` Էջմիածնի ամենաերկար փողոցում սուրբ Հռիփսիմե եկեղեցու հարևանությամբ, ինչն Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի խոսքով` պատահական չէ։
Քաղաքի օրվա կապակցությամբ տեղի է ունեցել հանդիսավոր նիստ քաղաքապետարանում, որտեղ մի խումբ քաղաքացիների շնորհվել է Էջմիածնի պատվավոր քաղաքացիների կոչում։
























