ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի– Sputnik. Նորվեգիայի նոբելյան հանձնաժողովը ուրբաթ կհայտնի Խաղաղության նոբելյան մրցանակի հաղթողի կամ հաղթողների անունները, հաղորդում է Նոբելյան հիմնադրամի մամուլի ծառայությունը։
Նոբելյան հանձնաժողովի տվյալներով` տարեսկզբի դրությամբ 2015թ.–ի մրցանակի հավակնորդների ցուցակում եղել են 276 թեկնածուներ, այդ թվում` 49 հասարակական և միջազգային կազմակերպություններ։ Աշնանն այդ ցուցակը զգալիորեն կրճատվում է, և արդյունքում կարող են մնալ 5-20 գործիչներ և կազմակերպություններ։
Հոկտեմբերի 9–ին Օսլոյում հայտնի կդառնա, թե ով կտանի պարգևը։
Խաղաղության մրցանակի հավակնորդների անունները հանձնաժողովում չեն նշում. դա գաղտնիք է առաջիկա 50 տարիների համար։
Մրցանակակրին, ավանդույթի համաձայն, կներկայացնի Նորվեգիայի նոբելյան հանձնաժողովի նախագահը, որի պաշտոնում մարտ ամսից մինչև 2020թ.–ն ընտրվել է Կասի Կուլման Ֆիվեն։ Նա Նոբելյան հանձնաժողովի կազմում է 2003թ.–ից և Պահպանողականների կուսակցության ներկայացուցիչ է։
Նոբելյան հանձնաժողովում ընդհանուր առմամբ կա հինգ անդամ, որոնց երաշխավորում և վեց տարով ընտրում է Նորվեգիայի խորհրդարանը` հաշվի առնելով այնտեղ ներկայացված կուսակցությունները։ Նոբելյան հանձնաժողովի նախկին նախագահ Տուրբյորն Յագլանը շարունակում է հանձնաժողովում աշխատանքը` որպես շարքային անդամ։
Ներկայացված դափնեկիրների պարգևատրման արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 10–ին Ստոկհոլմում` Նոբելյան մրցանակի հիմնադիր` շվեդ գործարար և գյուտարար Ալֆրեդ Նոբելի մահվան օրը։Նոբելի կտակած հինգ պարգևների ցանկում խաղաղության մրցանակը միակն է, որը հիմնադրի ցանկությամբ շնորհվում է Օսլոյում։ Մյուսները` ֆիզիոլոգիայի կամ բժշկության, ֆիզիկայի, քիմիայի և գրականության մրցանակները, շնորհվում են Ստոկհոլմում։
Այս 2015թ.–ին Նոբելյան մրցանակներից յուրաքանչյուրի գումարը կազմել է 8 մլն շվեդական կրոն (953 հազ. դոլար)։
2014 թվականի խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է պակիստանցի իրավապաշտպան 17–ամյա Մալալա Յուսաֆզային (Malala Yousafzai) և 60–ամյա հնդիկ ակտիվիստ Կայլաշ Սատյարտիին (Kailash Satyarthi)։