ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի — Sputnik. Երևանում Էրեբունի-Երևան տոնակատարության օրերին` հոկտեմբերի 10-ի օրվա երկրորդ կեսին և 11—ին, ինչպես նաև 12-ին և 13-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, հաղորդվում է ՀՀ ԱԻՆ կայքում։
Իսկ հոկտեմբերի 9-ին, 10-ի գիշերը, 13-ի երեկոյան ժամերին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 16-18 մ/վրկ. արագությամբ:
Այսօր Երևանում ցերեկը ջերմաստիճանը կլինի 18-20, երեկոյան` 13-15 աստիճան տաքություն։
Հանրապետության տարածքում հոկտեմբերի 9-ին, 10-ի գիշերը, 13-ի երեկոյան ժամերին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Հոկտեմբերի 10-ի օրվա երկրորդ կեսին, 11-12-ին, 13-ի գիշերը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Քամին կլինի հարավ-արևմտյան` 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 9-ին, 11-ի գիշերը կնվազի 4-5 աստիճանով, 10-12-ին աստիճանաբար նույնքանով կբարձրանա:
Երևանի տոնի օրերին մայրաքաղաքում սպասվում է առանց տեղումների եղանակ
09:15 09.10.2015 (Թարմացված է: 17:51 12.10.2015)
© ТravelnewsЕреван, Армения

Բաժանորդագրվել
Հանրապետության տարածքում հոկտեմբերի 9-ին, 10-ի գիշերը, 13-ի երեկոյան ժամերին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ