00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀՀ. հոգևորի և քաղաքականության մասին զրույցները հաճախ կհնչեն եթերում

© Sputnik / Aram Nersesyanтелевизор семья просмотр сериал фильм кино телевидение пульт
телевизор семья просмотр сериал фильм кино телевидение пульт - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Խորհրդարանական ուժերի ընդդիմադիր ներկայացուցիչների կարծիքով` ՀՀՀ-ն լավ կադրեր չի փնտրում քաղաքական հեռուստաբանավեճերի անցկացման համար կամ պարզապես դրանում շահագրգռված չէ

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության (ՀՀՀ) խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանը չորեքշաբթի հաշվետվություն է ներկայացրել հայ խորհրդարանականներին հեռուստառադիոընկերության գործունեության մասին և պատասխանել ժողովրդի ընտրյալների հարցերին։

Ինչը հետաքրքրեց պատգամավորներին և ինչի մասին էին նրանք հարցնում ՀՀՀ խորհրդի նախագահին, չի զարմացնում` խորհրդարանականներին ամենից շատ հետաքրքրել է իրենց մասնակցությունը հեռուստաընկերության եթերում։

Իհարկե, պատգամավորները չէին կարող չանդրադառնալ Հանրային հեռուստաընկերության եթերում քաղաքական արդիական թեմաներով հեռուստաբանավեճերի կազմակերպման ավելի ակտիվ քաղաքականության անցկացմանը։

Ընդ որում, որոշ պատգամավորներ չմոռացան հիշեցնել Ջաղինյանին մեկ տարի առաջ նրա արած արտահայտությունը, որ ՀՀՀ հեռուստաբանավեճերի անցկացման համար անհրաժեշտ են լավ հաղորդավարներ, իսկ Սոլովյովներ, ցավոք, երկրում չկան։ Խորհրդարանական ուժերի ընդդիմադիր ներկայացուցիչների կարծիքով` ՀՀՀ-ն լավ կադրեր չի փնտրում քաղաքական հեռուստաբանավեճերի անցկացման համար կամ պարզապես դրանում շահագրգռված չէ։

Բացի այդ, որոշ ընդդիմադիր պատգամավորներ իրենց դժգոհությունը հայտնեցին, որ իրենց ելույթները խորհրդարանի ամբիոնից ոչ միշտ են հեռուստաընկերության նորությունների բլոկի ռեպորտաժներում արտացոլվում` մեղադրելով ՀՀՀ–ին հեռուստաեթերում իրենց մասնակցությունը կրճատելու քաղաքականության մեջ։ Սակայն Ջաղինյանը հայտնել է, որ նման քաղաքականություն իրենք չեն որդեգրել, ավելին, կան հաղորդումներ, որտեղ հեռարձակվում է բոլոր խմբակցությունների ելույթները, ինչպես նաև եթեր է դուրս գալիս կառավարական ժամը, որտեղ նրանք ևս բարձրաձայնում են իրենց դիրքորոշումներն ու հարցադրումներ անում։

Ընդդիմադիրներին նաև հետաքրքրել է այն հարցը, թե ինչու ՀՀՀ եթերում  կարծիքներ չեն հնչում, որոնք հակասում են իշխանության դիրքորոշմանը, իսկ ընդդիմադիր առաջնորդները ո՛չ հարցազրույցի, ո՛չ բանավեճերին մասնակցելու համար չեն հրավիրվում քաղաքական ուղղվածություն և բովանդակություն ունեցող տարբեր հաղորդումներին։

«Մենք աշխատում ենք և փորձում նոր ձևաչափեր ստեղծել, որոնք թույլ կտան ներկայացնել քաղաքական ուժերի տարբեր դիրքորոշումները, ինչպես նաև նախատեսում ենք ակտիվ բանավեճեր անցկացնել», – ասել է Ջաղինյանը։

Հայաստանի Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը նշել է հոգևոր արժեքների և երկրի ներսում մշակույթի քարոզման անհրաժեշտությունը։

«Մենք` որպես քրիստոնեությունն առաջինն ընդունած երկիր, պետք է ոչ միայն ներկայացնենք երիտասարդության հոգևոր դաստիարակության հիմնական սկզբունքները, այլ նաև երկրում ակտիվ քարոզչություն տանող աղանդների դեմ պայքարի հետևողական աշխատանք իրականացնենք»,– ասաց Շարմազանովը։

Ջաղինյանն իր կողմից նշեց, որ ՀՀՀ–ն այս պահին նմանատիպ հաղորդումներ է հեռարձակում սփյուռքի համար և դիտարկում է ներքին շուկայի համար նման ձևաչափի օգտագործման հնարավորությունը։

Ինչ վերաբերում է այլ հարցերին, ապա, ըստ նրա, հեռուստառադիոընկերությունը սփյուռքի համար բովանդակային հեռարձակման ապահովման աշխատանքներ է տանում, ինչպես նաև ուշադրություն է դարձնում բոլոր մարզաձևերին և դրա մասին հաղորդումներին, ագրոհաղորդումներին և ռազմահայրենասիրական թեմային։

Նա նշեց նաև, որ ընդլայնվում է հայազգի մեծերի մասին հաղորդումների ցուցակը, և պատրաստակամություն հայտնեց դիտարկել քննարկումների ընթացքում պատգամավորների հնչեցրած առաջարկությունը` Մեծերի հոբելյանների օրերին նրանց նվիրված ամբողջ եթերային օրվա վերաբերյալ` վերջինների կենսագրության, գործունեության և կատարած աշխատանքի մասին հաղորդումներով։

Ջաղինյանը նշեց նաև, որ ՀՀՀ–ն կընդլայնի եթերը սոցիալական գովազդի համար։

Ինչ վերաբերում է հեռուստաներկայացումների հեռարձակման ավանդույթի վերածնմանը, ապա նա նշեց, որ այս ձևաչափը մեծ պահանջարկ չունի, ու թեև ՀՀՀ–ն ռետրոներկայացումներ ցուցադրում է, այնուամենայնիվ, աննպատակահարմար է համարում վերադառնալ այդ ձևաչափին։

Որպես Հանրային հեռուստառադիոընկերության գործունեության դրական կողմեր` պատգամավորները նշեցին Հայաստանի, Արցախի և Ջավախքի պատմական տարածաշրջանների մասին հաղորդաշարը, ինչպես նաև առաջարկեցին շարունակել սփյուռքահայության և նրա բնակչության մասին համանման հաղորդումների նախապատրաստման շարքը։

Լրահոս
0